Ուսումնական տարին սկսում ենք ,,Կարդում ենք Կոմիտաս,, ամենասպասված նախագծով: Քայլ առ քայլ բացահայտում են Կոմիտաս-մանկավարժին, Կոմիտաս-բանաստեղծին, երգում և տարածում ենք Կոմիտասի հակաբացիլ երգերը:
Նախագծի ամփոփումը որոշեցինք անել Կոմիտասի թանգարան-ինստիտուտում երկու պատճառով՝ առաջին՝ հնարավորություն ունեինք լինել թանգարան-ինստիտուտում, երկրորդ՝ թանգարան-ինստիտուտի այգին շատ հարմար է բացօթյա ընթերցումների համար:
Նախագիծը՝ այստեղ:
Կեսօրին արդեն թանգարանում էինք, շրջեցին, հարցեր տվեցինք և պատասխանեցինք հարցերին: Թանգարանի տարբեր անկյուններում երգեցինք Կոմիտաս, դիտեք տեսանյութում.
Այնուհետև շարունակեցինք ընթերցել և երգել Կոմիտասի այգում.....
Պատմում են մասնակից սովորողները.
Комментариев нет:
Отправить комментарий