Տևողությունը՝ շուրջտարյա
Մասնակիցներ՝ կրտսեր և միջին դպրոցների սովորողներ
Մասնակից-կազմակերպող դասավանդողներ՝ Ռիմա Երեմյան, Հասմիկ Ուզունյան, Էդմոն Փաշինյան, Տաթև Աբրահամյան, Էմմա Այվազյան, Իվետա Ջանազյան, Շուշան Սարդարյան այլ ցանկացողներ:
Նպատակը՝
- հանրօգուտ աշխատանքի իրականացում
- մաքուր միջավայրի ստեղծում
- կրթական պարտեզ՝ բնակելի արվարձանում՝ անցուղիների ստեղծում
Աշխատանքների ընթացքը
Աշխատանքի վայրը՝ Սարալանջից Արևելյան դպրոց գնացող հատված
Առաջին փուլ
- Տարածքի մաքրում աղբից՝ մի քանի փուլով
- Աղբի տեղափոխում
- Փայտի կտորների առանձնացում, տեղափոխում
- Մեծ քարերի տեղափոխում, համակարգում տարածքում
- Փոքր քարերի, քարակույտերի հարթեցում
- Անցուղու հատվածով ծառերի էտում, ավելորդ ճյուղերի կտրում:
Երկրորդ փուլ
- Ճանապարհի ամբողջական հարթեցում, անհրաժեշտության դեպքում խճի, հողի ավելացում
- Խողովակների ներկում
- Անցուղում ամբողջական ստեղծում
- Անցուղու երկայնքով խաղողի թփեր ունենալու համար կտրոնների պատրաստում կամ պատրաստի կտրոնների տեղափոխում, տնկում:
- Տնկման հետ կապված խնամքի աշխատանքներ
Երրորդ փուլ
- Խաղողի որթերի տնկման աշխատանքների ավարտ, ամենօրյա խնամքի աշխատանքներ
- Թառմաների կառուցում, տարածքի՝ որպես խաղողի փոքրիկ այգի, ամբողջացում:
- Հարմարավետ նստարանների տեղադրում:
- Միջավայրի ամենօրյա խնամքի աշխատանքներ :
Նախագծի արդյունքում՝
- կհեշտանա Արևելյան դպրոց-Սարալանջ-Մայր դպրոց անցումը:
- կունենանք մաքուր և խնամված միջավայր
- անցուղին կսպասարկի ոչ միայն կրթահամալիրի սովորողներին, այլ նաև արվարձանի բնակիչներին
- կունենանք խաղողի բերքատու տնկիներ:
Աշխատանքների լուսաբանումը՝ նախագծային խմբերի, կհրապարակվեն նախագծի ղեկավարների բլոգներում:
Լուսանկարներում՝ նախնական տեսքը:
Комментариев нет:
Отправить комментарий