воскресенье, 27 октября 2019 г.

Ուսումնական աշուն

Ժամանակահատվածը՝ հոկտեմբերի 26-նոյեմբերի 3

Մասնակիցներ՝ 7-4, 8-5, 8-6 դասարաններ

Արձակուրդային նախագծեր, աշխատանքներ

1. Ընթերցանություն
Ձեր ընտրությամբ կարդացեք որևէ գիրք կամ ստեղծագործություն : Բլոգում ներկայացրե՛ք


  • Ստեղծագործության գաղափարը, ասելիք:
  • Ստեղծագործության կերպարներին՝ բնութագրե՛ք, նկարագրե՛ք:
  • Դուրս գրե՛ք հատվածներ, որոնք ձեզ դուր են գալիս:
  • Ի՞նչ տվեց քեզ այս ստեղծագործությունը: 
Գրքերի ցանկ նրանց համար, ովքեր դժվարանում են ինքնուրույն ընտրել: 
  • Վիլյամ Սարոյան ,,Մարդկային կատակերգություն,,
  • Ա. Դյումա ,,Երեք  հրացանակիրներ,,
  • Ժյուլ Վերն ,,Տասնհինգամյա նավապետը,,  կամ ,,Քսան հազար լյո ջրի տակ,,
  • Օսկար Ուայլդ ,հեքիաթներ
  • Ջեկ Լոնդոն ,,Սպիտակ ժանիքը,, կամ ,,Ջովագայլը,, 
  • Արթուր Կոնան Դոյլ ,,Կորուսյալ աշխարհ,, : 

2. Ճամփորդել: Արձակուրդը շատ համար ժամանակահատված է ճամփորդելու  կամ տատիկ-պապիկի, այլ հարազատների գյուղ  գնալու համար: Եթե այս օրերին ճամփորդել ես, ապա բլոգումդ ներկայացրու. 
  • Լուսանկարներ ճամփորդությունից: 
  • Պատմի՛ր այցելածդ վայր կամ վայրերի մասին: 
  • Հանդիպածդ մարդկանց մասին: 
  • Տպավորություններիդ մասին: 

3. Լուսանկարել: Աշունը տարվա գուցե ամենագեղեցիկ եղանակն է: Լուսանկարի՛ր աշունը քաղաքում, փողոցում, այգում, բակում, գյուղում և այլն: Լուսանկարները հրապարակի՛ր բլոգումդ և կցի՛ր փոքրիկ մեկնաբանություններ: 


4. Շարունակիր աշխատել քո ընտրած անհատական նախագծով: 

Աշխատանքներն ուղարկեք tatev.abrahamyan@mskh.am էլ. հասցեին: 


Մաղթում եմ արդյունավետ և հաճելի հանգստյան օրեր: 

Комментариев нет:

Отправка комментария