суббота, 15 января 2022 г.

Ձմեռային մարզական Լեռնանիստը

Ճամփորդության օրը՝ հունվարի 18
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ
Սկիզբ՝ 09:30, ավարտ՝ 14:30
Ճամփորդության ղեկավարներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան
Երթուղին՝ Երևան-Առինջ-Աբովյան-Չարենցավան-Լեռնանիստ:
Նպատակը
  • ձմեռային մարզական խաղերի կազմակերպում
  • մարզական հմտությունների զարգացում 
Ընթացքը
09:30` մեկնում Մայր դպրոցի բակից
10: 30` ժամանում Լեռնանիստ
11:00-12: 30` մարզական խաղեր
12: 30 քայլք գյուղում, այցելություն Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի
15:00` վերադարձ Մայր դպրոց

Նախապատրաստական աշխատանք
  • Պայմանավորվածություններ
  • Երթուղու կազմում քարտեզի միջոցով
  • Լեռնանիստ  գյուղի մասին տեղեկությունների հավաքում 
Նախահաշիվ 
Մեկ սովորողը վճարում է 2500 դրամ. 1500 դրամ՝ տրանսպորտի վճար, 1000 դրամ՝ սահուղում սահելու վճարը: 

Անհրաժեշտ իրեր
  • Տաք հագուստ
  • Փոխնորդ հագուստ՝ թրջվելու դեպքում փոխվելու համար: 
  • Գլխարկ, ձեռնոցներ 
  • Ընդմիջման համար բրդուճներ, թերմոսով թեյ: 

Արդյունքը՝ պատումների, ֆոտոպատումների հրապարակում մասնակիցների բլոգներում: 

Комментариев нет:

Отправить комментарий