понедельник, 31 января 2022 г.

Ձմեռային մարզական ստուգատեսով Լեռնանիստում


Ձմեռային ճամփորդությունների հաճելի վայրերից մեկն էլ Լեռնանիստ գյուղն է: Երևանից գտնվում է մեկ ժամվա հեռավորության վրա՝ դեպի հյուսիս: Ձյուն , ինչքան ուզես, լայն տարածություն, մոտակայքում տաք վառարան՝ տաքանալու համար, բարեհամբույր վերաբերմունք աշխատակիցների կողմից, օղակե սահնակներ: 
Մինչ խմբի մի մասը տաքանում էր վառարանի մոտ, մյուս մասը՝ ձյան միջից դուրս չէր գալիս, վայելք էր: Այնուհետև բոլորով քայլեցինք սահելու համար առանձնացված հատված. մոտ երկու ժամ տևեց սահքը՝ զվարճանքներով լի, ձմեռան հմայքով և գրավչությամբ: 
Հաճելին ճամբարականների ուրախ դեմքերն էին: Պետք է ասեմ, որ ընթացիկ ձեռք ենք բերվում կարևոր հմտություններ. 
  • Ինչպես ճիշտ սահել, ինչպես պահել մարմինը, ինչպես կարողանալ կառավարել սահող օղակը, 
  • Ճոպանով բարձրանալու ընթացքում ո՞ր դիրքով նստել, ինչ անել, եթե պարանը ձգվում է, ինչպես իջնել օղակե սահնակից,
  • Անվտանգության կանոններ սահելու ժամանակ,
  • Նաև շատ կարևոր է հասկանալ, թե նման ճամփորդությունների ընթացքում ինչպես հագուստ և կոշիկներ ունենալ՝ ցրտահարությունից խուսափելու համար: 
Ինչևէ, ճամփորդությունն անցավ հրաշալի, սահքից հետո ձնագնդի խաղացինք, հետաքրքիր լուսանկարներ արեցինք, ուսումնասիրեցինք բացվող տեսարանը՝ Մենակասար լեռով: 

Комментариев нет:

Отправить комментарий