Նախ սովորողների հետ համացանից գտանք բաղադրատոմսեր, ուսումնասիրեցինք: Հետո սովորողները տատիկներից, մայրիկներից հարցումներ արեցին, լրացրեցին համացանցից գտածը:
Այնուհետև միասին կազմեցինք գնումների ցուցակը, մի խումբը գնաց խանութ գնումներն անելու, մյուսները մնացին, որպեսզի անհրաժեշտ կաթսաներն ու թասերը պատրաստեն:
Ի վերջո սկսեցինք պատրաստումը՝ ըստ նշված բաղադրատոմսերի:
Բաղադրատոմսեր.
- Լինա Մկրտչյանի ներկայացրած բաղադրատոմսը
- Ինեսա Պողոսյանի ներկայացրած բաղադրատոմսը
- Հայկ Աղլամազյանի ներկայացրած բաղադրատոմսը
Ընթացքը հավես էր, հետաքրքիր, որևէ մեկին չնեղացնելու համար՝ ընտրեցինք ամբողջական բաղադրատոմս, հարգեցինք բոլորի ցանկությունները:
Կատակելով, զրուցելով աշխատեցինք, հերթով խառնեցին բոլորը:
Համտեսեցինք, նաև հյուրասիրեցինք: Արձագանքները դրական էին, բոլորը գոհ էին և փաստեցին, որ համեղ է ստացվել:
Ընթացքը դիտեք տեսանյութում.
Տեսանյութը՝ Հայկ Աղլամազյանի
Լուսանկարներ .
Комментариев нет:
Отправить комментарий