понедельник, 31 января 2022 г.

Հունվարյան ճամբարի հաշվետվություն


Ինչպես միշտ, երբ միևնույն գաղափարի շուրջ հավաքվում են հետաքրքիր և ոգևորված մարդիկ, ամեն ինչ հեշտ ու արագ է ստացվում, իսկ ոգեշնչված մտքերը իրականություն են դառնում: 
Այսպիսով, սկսվեց մեր հունվարյան ստուգատեսային ճամբարը: Հիմնական նախագիծը, որն արդեն գաղափար էր դարձել մեզ համար, թատերական նախագիծն էր: Իհարկե, այդքան էլ հեշտ չէ թատրոն բեմադրելը, բայց համառության և աշխատասիրության արդյունքում հնարավոր է ունենալ տեսանելի արդյունք: Նախ աշխատեցինք սցենարի վրա, այս անգամ ոչ թե կոնկրետ ստեղծագործություն էինք վերցրել, այլ ամբողջական սցենարը, գործողությունները մենք էինք հորինել, ինչն ավելի բարդ է: Միայն մեկ շաբաթ ծախսվեց սցենարային աշխատանքների, բոլոր տեսարանները հատ -հատ հորինելու, կերպարների վրա աշխատելու ուղղությամբ: Պարտադիր պայման էր, որ դեր պետք է ունենան ջոկատի բոլոր անդամները: Սցենարը կազմելու ամբողջական աշխատանքն իր վրա վերցրեց Հայկ Աղլամազյանը, իսկ հետո մաս- մաս աշխատեցինք կտորների վրա: 
Սկսվեցին փորձերը. ամեն փորձը մյուսից տարբերվող, նոր իմպրովիզներով, դերին այլ տեսանկյունից տեսնելու հայացքով: Արդյունքում կերպարները մշակվեցին, խոսքերն ավելի կոնկրետացան, թվաց՝ պատրաստ ենք: 
Սկսվեց դերերին համապատասխան հագուստներ պատրաստելու գործընթացը, որում մեզ օգնեց ընկեր Հասմիկը: Երեք-չորս դասաժամ տեխնոլոգիայի լաբորատորիայում տարբեր գույների ֆետրերից ստացվում էին մեր կերպարները, կախարդի գլխարկը, բարի փերիի թևիկները, աքլորի փետրավոր թիկնոցը և այլն: 
Ներկայացումից առաջ անոնս նկարահանեցինք, որի սցենարը կազմեց և մոնտաժեց Հայկ Աղլամազյանը: Տաթև Գրիգորյանը պատրաստեց ներկայացման հրավիրատոմսի էլեկտրոնային տարբերակը, իսկ Ռուսլանը հաջորդ օրը տպեց և բերեց թղթե տարբերակները: 
Բաժանվեցին հրավիրատոմսերը, արվեցին բոլոր հրավերները, և վերջապես բեմադրեցինք: 
Մասնակիցների ոգևորությանը չափ չկար, նման համատեղ  և ջանքեր պահանջող աշխատանքները միշտ էլ հաջողված են և ստեղծում են հաճելի մտերմություն: 
Ներկայացումը այստեղ. 



Ճամփորդություններ 
Ձմեռային ճամբարի ամենահաճելի իրադարձությունը չմշկասահքն է, որի արդյունքում նոր հմտություններ են ձեռք բերվում, նաև բազմաթիվ սովորողներ առաջին անգամ զգում են չմուշկների վրա կանգնելու հմայքը: 
Սահադաշտ մասին ավելի մանրամասն՝ այստեղ: 

Լեռնանիստ: Ձմեռային ճամփորդությունների ևս մեկ հաճելի վայր. մի ամբողջ օր սահեցինք, շփվեցինք, սառեցինք ու տաքացանք վառարանի մոտ, թերմոսից տաք թեյ խմեցինք, իրար հյուրասիրեցինք, ձնագնդի խաղացինք և ձյան հրճվանքը զգացինք: 

Ազգագրական ստուգատես : Որպես ստուգատեսային  նախագիծ կենտրոնացանք ազգային խոհանոցի վրա, պատրաստեցինք թանապուր կամ սպաս: Հավես ընթացք ունեցավ, պարզվեց, որ սպասը սիրելի է բոլորի կողմից, իսկ մեր պատրաստածն՝ անչափ համեղ, քանի որ ոչ ոք չհրաժարվեց փորձել: 
Ավեմի մանրամասն՝ այստեղ

Խոհանոցային գործունեությունը շարունակեցինք նաև վերջին շաբաթը: Հաջող ներկայացումից հետո , որպես պարգևատրում, պատրաստեցինք և համտեսեցինք բոլորի սիրած պիցցան: Եվ՛ համեղ էր, և՛ հաճելի: 

Ճամբարային հանդիպումներ: Հերթկան հանդիպումն ունեցանք մարդաբան Հասմիկ Սիմոնյանի հետ: Մարդաբանությունը շատ հետաքրքիր մասնագիտություն է, որը թույլ է տալիս ավելի լավ ճանաչել մարդուն, նկատել  դարերի, հազարամյակների ընթացքում ֆիզիլոգիական փոփոխությունները, ուսումնասիրել պեղումների ընթացքում գտնված մարդկանց կմախքները: Այն հանդիպումներից էր, որ չէին դադարում սովորողների հարցերը, նկատվում էին հետաքրքրված հայացքներ: 



Մեր ճամբարային ջոկատով մասնակցեցինք նաև ուրբաթօրյա առավոտյան ժամերգության: Քայլքով հասանք Սուրբ Երրորդություն եկեղեցի, ունկնդրեցինք ժամերգությունը, երգեցինք սիրելի շարականները, միասնական ընթերցեցինք ,,Հավատով խոստովանիմ,, աղոթքը: 

Հունվարյան ճամբարը ամփոփեցինք եռօրյա ճամփորդությամբ դեպի Արատես՝ ձնե թագավորություն: Արատես երբեք այսքան տաք և հյուրընկալ չէր եղել, ինչքան այս անգամ, երբ ցերեկներն անցնում էին ձյան բերկրանքով , իսկ երեկոները՝ տաք վառարանի շուրջ՝ հաճելի զրույցներով, կարտաոֆիլի պլեճի պատրաստմամբ -հյուրասիրությամբ: Արատեսյան նախագծի կարևոր մասը Ղափմայի պատրաստումն ու ծեսն էր: 

Հունվարյան ճամբարը համարում եմ հաջողված, արդյունավետ: Սիրով եմ աշխատել իմ շուրջ հավաքված սովորողների հետ, սիրով ենք իրականացրել բոլոր նախագծերը, գուցե այդ պատճառով է, որ այդքան հաջողված արդյունքներ գրանցեցինք: 


Սովորողների հաշվետվությունները. 

Комментариев нет:

Отправить комментарий