Ճամբարի կազմակերպման ժամանակահատվածը՝ հունվարի 27-29
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք ճամբարականներ
Պատասխանատուներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան
Մեկնում ՝ հունվարի 27-ին՝ 10:00-ին, Մայր դպրոցի կայանատեղի, վերադարձ՝ հունվարի 29-ին, մինչև 16:00, Սուրբ Երրորդություն եկեղեցի :
Երթուղին՝
Մեկնում՝ Երևան-Արտաշատ- Արարատ-Երասխ- Արենի-Գետափ- Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես
Նպատակը՝
- Ձմեռային Արատեսի հմայքը, վայելքը,
- ձմեռային մարզական խաղերի կազմակերպում
- Միդլ Tv-ի տոնական թողարկման նկարահանում
- Ձնե քանդակներ
- Ղափամայի ծեսն Արատեսում:
Ճամբարային գործունեության ուղղություններ
- Ղափամայի ծես
- Միջավայրի խնամք
- Ձմեռային մարզական խաղեր
- Քննարկումներ, ինտելեկտուալ խաղի կազմակերպում
- Արատեսյան քվեստ
- Սննդի կազմակերպումը՝ որպես ճամբարային գործունեության բաղադրիչ,ինքնասպասարկում:
Կանգառներ
- Արենի , Թռչունների քարանձավ
- Եղեգիս, քայլք գյուղում
Նախահաշիվ
Եռօրյա ճամբարի ուղեգիրը՝ 6000 դրամ:
Տրանսպորտի գումար ՝ 80.000 դրամ (մի մասը՝ կրթահամալիրի աջակցությամբ)
Սնունդ՝
Տրանսպորտ, վարորդ
Նախապատրաստական աշխատանք
- Քարտեզի միջոցով ճամբարի երթուղու կազմում
- Այցելվող վայրերի վերաբերյալ տեղեկությունների հավաքում
- Իտելեկտուալ վիկտորինայի պատրաստում
- Քվեստային հանելուկների նախապատրաստում
- Ճաշացանկի կազմում, Ղափամայի ծեսի նախապատրաստական աշխատանքներ՝ երգերի ընտրություն,
Ճամբարի օրակարգ
Հունվարի 27
10:00`մեկնում Մայր դպրոցի կայանտեղից
12:00` Արենի Թռչունների քարանձավ, շրջայց, ուսումնասիրություն
14:30` Եղեգիս, քայլք գյուղում, հայացք Զորաց եկեղեցուց
16:00` ժամանում Արատես, իրերի տեղավորում, ընդմիջում
18:00` ընթրիքի պատրաստում, ընթրիք
20:00` օրվա ամփոփում, ինտելեկտուալ խաղեր, քննարկում,պարեր, թեյխմություն
22:30` քուն
Հունվարի 28
08:00` վերկաց , հիգիենա, առավոտյան մարզանք
09:00` նախաճաշ
10:00` Ղափամայի ծեսի նախապատրաստական աշխատանքներ
11:00` Ձմեռային մարզական խաղեր, սահնակ, ձնագնդ, ձնե կերպարների պատրաստում
13:00` Ղափամայի պատրաստում, նկարահանումներ
15:00` ծիսական սեղանի պատրաստում, համտես , ազգային պարեր
16:30` Արատեսյան քվեստի կազմակերպում
19:00` ընթրիք
21:00` օրվա ամփոփում, քննարկում, թեյխմություն
22:30` քուն
Հունվարի 29
08:00` վերկաց, հիգիենա, առավոտյան մարզանք
09:00` նախաճաշ
10:30-12:00` ձմեռային մարզական խաղեր
12:30` մեկնում
մինչև 16:00 վերադարձ
Անհրաժեշտ իրեր
- քնապարկ
- թեթև ուսապարկ, հարմար սպորտային հագուստ, տաք հագուստ, փոխնորդ հագուստ և կոշիկներ
- տաք գիշերազգեստ, հողաթափեր
- ձմեռային գլխարկ, ձեռնոցներ
- հիգիենայի պարագաներ
- բրդուճներ, ջուր
- ախտահանիչ լուծույթ
- աղբի տոպրակ, ձեռնոցներ
- անձնական ճամփորդական սպասք
Ղափամայի ծես
- Ծիսական սեղանի պատրաստում
- ,,Հե՜յ, ջան Ղափամա,,
- Թամզարա ծիսական սեղանի շուրջ
- Ղափամայի համտես
Ակնկալվող արդյունքը՝ տպավորությունների ներկայացում պատումի տեսքով, Միդլ Tv-ի թողարկման նկարահանում:
Մասնակցել ցանկացողները tatev.abrahamyan@mskh, S.mnacakanyan@mskh.am էլ. հասցեներին:
Մասնակիցները՝
Комментариев нет:
Отправить комментарий