Մարդաբանությունը գիտություն է, որն ուսումնասիրում է մարդկությունը, մարդկանց վարքը և հասարակություններն անցյալում և ներկայում:
Մարդաբանության մասին այսօրվա մարդուն, առավել ևս սովորողին քիչ բան է հայտնի: Հերթական հանդիպումը Հասմիկ Սիմոնյանի հետ հնարավորություն էր նորից ծանոթանալու այս մասնագիտությանը, հետաքրքիր բացահայտումներ անելու:
Նախկինում արդեն հանդիպում ունեցել էինք, խմբի մի մասը ծանոթ էր մասնագետին, աշխատանքային ձևին:
Սկզբում հարցերի միջոցով մի փոքր անդրադարձանք նախորդ հանդիպման թեմային, որը հնարավորություն տվեց նաև ներկաներից նորերին մարդաբանության մասին որոշ գիտելիքներ ունենալ: Այնուհետև նախապես հավաքված պրեզենտացիոն նյութի միջոցով և բերված կմախքների, գանգերի օրինակներով աշխատեցինք ՝ զարգացնելով նախորդ գիտելիքները:
Նախ հասկացանք, թե պեղումների ժամանակ հայտնաբերված մարդկանց ոսկորներին, կմախքներին ինչպես է մոտենում մարդաբանը, ինչ հագուստով, ինչի համար: Ապա բերված նմուշների միջոցով տարբերակեցինք մարդկանց սեռը՝ դիտարկելով կառուցվածքային առանձնահատկությունները: Մասնագետը բացատրեց, թե ինչպես կարելի է որոշել նաև տարիքը, հասկանալ , թե ինչով է զբաղվել նախամարդը, ինչից է մահացել:
Այնուհետև բերեց Հայաստանի տարածքում հանդիպած նախամարդկանց հետաքրքիր կմախքներ, որոնք ունեցել են հիվանդություններ, նույնիսկ կատարվել են վիրահատական միջամտություններ:
Խոսեց նաև, թե ինչ առանձնահատկություններ են ունեցել տարբեր բնակլիմայական պայմաններում ապրող նախամարդիկ, օրինակ՝ Սևանի ավազանում բնակվող մարդիկ անընդհատ սառը ջրում սուզվելու պատճառով ունեցել են հետաքրքիր և տարբերվող ականջախեցիներ:
Շատ հետաքրքիր, բազմակողմանի հանդիպում էր:
Մյուս մանրամասները՝ տեսանյութում:
Комментариев нет:
Отправить комментарий