понедельник, 3 января 2022 г.

Ազգային խոհանոց


Նախագծի իրականցման ընթացքը՝ հունվարի 10-30
Մասնակիցներ՝ տարատարիք ճամբարականներ

Նպատակը՝ ծանոթանալ ազգային խոհանոցին , փոխանցել ընտանեկան սովորույթները:
Պատրաստվող ուտեստ՝ սպաս: 
Ճամբարում սպասի օր ենք հայտարարում: 

Նախագծի իրականացման ընթացքը՝
  • Հետազոտական աշխատանք. ծանոթանում ենք սպասի պատմությանը, բաղադրատոմսերին:
  • Ընտանեկան բաղադրատոմսերի մշակում, հավաքում: (Սպաս պատրաստում են բոլորը՝ յուրաքանչյուրն իր ձևով, յուրահատկությամբ, համային հավելումներով)
  • Համապատասխան բաղադրիչների ձեռքբերում
  • Պատրաստման ընթացք-խորհրադատու՝ մայրիկներ, տատիկներ, կարող են միանալ ընտանիքի անդամները:
  • Պատրաստածի վայելում, տպավորությունների գրանցում տեսանյութով:
  • Նկարահանում, ամփոփում բլոգներում: 
Արդյունքում՝ կպատրաստենք, կվայելենք մեր սպասը: Կստեղծենք հետաքրքիր ուսուցողական տեսանյութ: 

Комментариев нет:

Отправить комментарий