четверг, 18 июля 2013 г.

Աթաբեկ Խնկոյան /նախագիծ/

                                                                                                                                               նախագիծ
Աթաբեկ Խնկոյան

Նախագծի տևողությունը ՝ հոկտեմբերի  17-23:
Նախագծի նպատակն է ուսումնասիրել Աթաբեկ Խնկոյանի կյանքը և ստեղծագործությունը, կազմել մեդիափաթեթ:
Սովորողի մոտ զարգացնել վերլուծական-ստեղծագործական մտածողություն:
Տեքստային աշխատանք կատարելու հմտությունների զարգացում:


Առաջադրանքի տեսակները
Հետազոտական աշխատանք
Ընթերցանություն
Խմբային աշխատանք
Տեղեկատվության որոնում համացանցից, հանրագիտարաններից, գրքերից:
Որոնողական աշխատանք նախագծի թեմայով և  աշխատանքի վերջնական արդյունքի ներկայացում:


Առաջադրանքներ

1.Աթաբեկ Խնկոյանի կյանքը: /Որոնողական աշխատանք/
Համացանցից փնտրել տեղեկություններ Խնկոյանի կյանքի մասին, պատրաստել տեսանյութ:
2.Աթաբեկ Խնկոյանը որպես մանկագիր: /Հետազոտական աշխատանք/
Խնկոյանի մանկական բանաստեղծությունները և կազմած դասագրքերը: Արդյունքը կարող է լինել բլոգային նյութ կամ տեսաֆիլմ:
3.Աթաբեկ Խնկոյանը որպես թարգմանիչ:  /Հետազոտական աշխատանք/
Աթաբեկ Խնկոյանը ոչ միայն հայտնի մանկագիր է, այլ նաև թարգմանիչ: Նա թարգմանել և փոխադրել  է բազմաթիվ առակներ և պատմություններ: Ո՞ր լեզուներից է թարգմանել,  ի՞նչ ստեղծագործություններ է թարգմանել: Կարելի է նաև ցուցակ կազմել:
Գտնել որևէ թարգմանության  /սովորողի ընտրությամբ/ բնօրինակը և պատրաստել տսաֆիլմ երկու լեզվով:
Աթաբեկ Խնկոյանի բանաստեղծությունները թարգմանել ռուսերեն և անգլերեն: /Ինտեգրված աշխատանք ռուսերենի և անգլերենի հետ/: Պատրաստել եռալեզու էլեկտրոնային գիրք:
Խնկոյանի բանաստեղծությունները
Պատրաստել փոքրիկ անիմացիաներ Խնկոյանի բանաստեղծություննրի հիման վրա ՝ օգտագործելով Movie  Meker    և  Paint  ծրագրերը:

4.<<Մկների ժողովը>>  ստվերների թատրոն:

5.Այցելություն Խնկո Ապոր անվան գրադարան: /Հարցազրույց, տեսաֆիլմ/
Ե՞րբ է հիմնադրվել գրադարանը:
Ինչո՞ւ է կոչվում Աթաբեկ Խնկոյանի անունով:
Ինչպե՞ս են գրադարանում նշում Խնկոյանի ծննդյան օրը, և այլն:

Աշխատանքները կատարվում են խմբով և անհատական:

Նախագծի վերջնական արդյունքը մեդիափաթեթի պատրաստումն է:
Տաթևիկ Աբրահամյան

Комментариев нет:

Отправить комментарий