пятница, 28 августа 2015 г.

Թարգմանություններ /նախագիծ/

Նախագծի տևողությունը՝ շուրջտարյա:
Մասնակիցներ՝ 5-6-րդ դասարանի սովորողներ
Նախագծի նպատակը
  1. Սովորողի մոտ զարգացնել թարգմանական հմտություններ:
  2. Հմտանալ լեզուների մեջ:
  3. Կատարել թարգմանական-խմբագրական աշխատանք
  4. Հարստացնել բառապաշարը:
  5. Զարգացնել գավոր և բանավոր խոսքը:

Թարգմանական աշխատանքը կարելի է կատարել խմբով և անհատական:

Իրականացման ընթացքը
Աշխատանքը սկսելուց առաջ սովորողների հետ քննարկում ենք թարգմանվող նյութերը և ընտրում: Թարգմանություններն արվում են որևէ օտար լեզվից , հիմնականում անգլերերն և ռուսերեն լեզուներից:
5-րդ դասարանում ընտրում ենք փոքր ծավալի ստեղծագործություններ՝ առակներ, փոքր պատմություններ, կարճ հեքիաթներ: 


Թարգմանելու նյութ ընտրելիս առաջին հերթին հաշվի ենք առնում:
  1. Նյութի հետաքրքիր լինելը:
  2. Թարգմանված չլինելը:
Երբ նյութն ընտրված է, անցնում ենք թարգմանելու գործընթացին՝ անհատական կամ խմբային: 

Թարգմանելուց հետո սկսվում է խմբագրման և քննարկման փուլը:

Վերջնական արդյունքը տեղադրվում է բլոգներում և ենթակայքում:
Առաջիկա օրերի թարգմանվող նյութ՝ Տուվե Յանսոն, պատմվածքներ:
http://www.tove-jansson.ru/books.shtml


Կայքեր, որոնցից նպատակահարմար է կատարել թարգմանություն:

Комментариев нет:

Отправить комментарий