- Բնութագրի՛ր Յուլիսիսին:
- Ինչպիսին էր աշխարհը Յուլիսիսի համար:
- Ինչո՞ւ նեգրը պատասխանեց Յուլիսիսի ողջույնին:
- Ստեղծագործության մեջ ի՞նչ է ասում Մաքոլիների մասին, ինչպիսին էին Մաքոլիները:
- ,,Ծերունին նայեց Յուլիսիսին այնպես, կարծես ինքն էլ, տղան էլ վաղուց մեռած լինեին,,: Մեկ բառով ինչպես կանվանես այդ հայացքը:
- Ո՞րն էր Մաքոլինների ժպիտը:
- Պատմիր Հոմեր Մաքոլիի մասին:
- Ի՞նչ նմանություն ես տեսնում երկու եղբայրների մեջ:
- ,,Ուր ուզում ես գնա, տնից լավ տեղ չկա,,: Այս նախադասության մասին գրիր քո կարծիքը:
- Ինչո՞ւ Հոմերի ողջյունին պատասխանեցին, իսկ անցած պատմության մեջ՝ ոչ:
- Մուրադի արածը գողությո՞ւն էր:
- Բնութագրի'ր և նկարագրի՛ր հերոսներին:
- Պատմի՛ր Խոսրով քեռու մասին, ինչպիսի մարդ էր նա:
- Ստեղծագործության մեջ ի՞նչ է ասում Ղարօղլանյաննների մասին:
- Ստեղծագործության ո՞ր հատվածներն են ծիծաղելի:
- Քո կարծիքով ձին ո՞ւմ մոտ կնախընտրեր մնալ:
- Պատմությունը պատմի՛ր ձիու անունից:
- Պատմի՛ր քո սիրելի կենդանու մասին:
- Բացատրիր տրված արտահայտությունները՝ Ամենազարմանալի և անհեթեթ չքավորությունը: Նրանց երկուսի տեսքն էլ անմեղորեն խաղաղ էր և զվարճալի:
- Համեմատիր Մուրադին և Խոսրով քեռուն:
- Արդյոք ճանաչեց Ջո Բայրոնը իր ձիուն, ասածդ հիմնավորի՛ր փաստերով:
- Ո՞ր հատվածներում երգիծանք կա:
- Որտեղ են կատարվում գործողությունները:
- Ինչո՞ւ էր ձին դարձել ավելի ուժեղ և մեղմ, քան առաջ էր:
- Ինչո՞ւ է այսպես վերնագրված, նոր վերնագիր մտածիր:
- Դարձվածքներ հորինիր քթի մասին:
- Նման մի ճառ գրիր մարմնի այլ անդամի մասին:
- Բնութագրի'ր Հոմերին:
- Բնութագրի'ր միսս Հիքսին:
- Այս դասը համեմատիր ձեր դասի հետ, ինչ նմանություններ և տարբերություններ կան:
- Կարդա՛ և համառոտ պատմի՛ր:
- Բնութագրիր հերոսներին:
- Պատմի՛ր Մեծ Քրիսի մասին:
- Քո իմացած հերոսներից ո՞ւմ հետ կարող էր բարեկամություն անել Մեծ Քրիսը:
- Ինչպես վերաբերվեց Մեծ Քրիսը Յուլիսիս թակարդն ընկնելուն:
- Պատմությունը պատմիր Յուլիսիսի անունից:
- Ըստ փաստերի բնութագրի՛ր Միստր Սաֆրթիին:
- Ինչպիսին էր միստր Քովինգտոնը՝ որպես վաճառատան տեր:
Որտեղ ես ծնվել եմ, այնտեղ մարդիկ բարեկիրթ են
- Բնութագրի՛ր և նկարագրի՛ր տղային:
- Ի՞նչ վերաբերմունք ունես տղայի՝ Մոնթրեյ գնալուն:
- Մեղադրի՛ր միստր Ուայլին:
- Ինչո՞ւ տղան զիջեց աշխատանքը, արդյոք ճիշտ վարվեց:
- Ի՞նչ է նշանակում բարկիրթ, ինչպիսի մարդկանց ենք բարեկիրթ համարում:
- Որտեղ ես ծնվել եմ, այնտեղ մարդիկ ...... / ինչպիսին են, պատմիր քո բնակավայրի մարդկանց մասին/:
Ա. Հոմերն ինչո՞ւ էր ուզում հաղթել մրցույթում:
Բ. Քո կարծիքով ո՞րն է այս հատվածի ամենակարևոր նախադասությունը, ինչո՞ւ:
Գ. Ի՞նչ է ասում Հոմերն ինքն իր մասին:
Դ. — Երբեմն մտածում եմ,— շարունակեց նա,— որ աշխարհում ամեն ինչ ուրիշ ձևով պետք է լինի, աշխարհը պետք է ավելի լավը լինի, մարդիկ պետք է ավելի լավը լինեն և աշխարհի գործերը չպետք է այնպես ընթանան, ինչպես ընթանում են։ Կարդա այս նախադասությունը և հինգ նախադասությամբ գրիր, թե ինչ էր ուզում ասել Հոմերը:
Ե. Այս հատվածը կարդալուց հետո, ինչպես կբնութագրես Հոմերին:
- Ո՞րն է առակի ասելիքը:
- Փորձի՛ր գտնել որևէ ասացվածք, որ կհամապատասխանի առակի ասելիքին:
- Բնութագրի՛ր դատավորին:
- Գրի՛ր քո վերաբերմունքը կույր մարդու արարքի վերաբերյալ:
- Նոր վերնագիր մտածի՛ր:
- Ո՞րն է այս առակի ասելիքը:
- Բացատրի՛ր լեզուն կապ ընկնել դարձվածքը: Գրի՛ր այս դարձվածքին հոմանիշ դարձվածքներ:
- Համեմատիր այս պատմությունը ,,Քեֆ անողին քեֆ չի պակսիլ,, հեքիաթի հետ:
- Ի՞նչ կարևոր միտք է ասվում այս առակում:
- Բնութագրի՛ր թագավորին:
- Դուրս գրի՛ր բարդ բառերը և բացատրի՛ր:
- Ի՞նչ ես հասկանում աշխարհի դրվածք ասելով: Կարող ես այն փոխարինել այլ դարձվածքով:
- Բնութագրի՛ր թագավորին և երիտասարդին, ինչով էին իրար նման:
- Ինչպես կմեկնաբանես այս հատվածը. Մինչև առավոտ կույրերի թիվը ներառում է քաղաքի բոլոր բնակիչներին, և խորհրդատուն ու հաշվապահը ձիերի գլուխները դեպի արքայական պարտեզն են շրջում: Նրանք դեռ շարունակում էին իրենց ետևից քարշ տալ եղրևանու ճուղը:
- Բացատրի՛ր տրված բառերը:
Խորհրդատու-
կորզել-
հառել-
հունար
գահ-
2 Բացատրիր տրված արտահայտությունները:
Քթից բռնած ման ածել:
Խելքին մոտ բաներ չասել:
Գլուխդ ուսերիդ չի մնա:
3.Քո կարծիքով որն է այս պատմության ասելիքը:
4. Բնութագրիր այս պատմության թագավորին:
5. Ինչո՞ւ խաբեբային հաջողվեց խաբել թագավորին:
- Կարդա Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել որոշ մարդկանց առակը և առաջակի՛ր վերնագիր:
2. Քո կարծիքով, ինչպիսի՞նն է կույրը:
3. Թվարկիր երեք հատկանիշ, որոնք բնորոշում են գոհ մարդուն:
4. Ի՞նչ խորհուրդ կտաս կույր մարդուն:
6-րդ դասարան
Ընթերցել
Ընթերցել
- Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
- Ի՞նչ գիտես մկների մասին:
- Ստեղծագործության մեջ ի՞նչ է ասվում մկների մասին:
- Բացատրի՛ր վերնագիրը: Նոր վերնագի՛ր հորինի՛ր:
- Ո՞րն է ստեղծագործության ասելիքը:
- Բնութագրի՛ր Արտաշին:
- Թվարկի՛ր ստեղծագործության հերոսներին:
Հնաոճ սիրավեպ սիրային ոտանավորներով ու այլևայլ բաներով:
- Պատմությունը պատմի՛ր միսս Դաֆնիի կողմից:
- Պատմի՛ր միստր Դերրինգրի կողմից:
- Վերաբերմունք արտահայտի՛ր հերոսներից յուրաքանչյուրի նկատմամբ և պատճառաբանի՛ր:
- Նկարագրված դասը համեմատի՛ր ձեր դասերի հետ:
- Պատմող հերոսին համեմատի՛ր ,,Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը,, պատմվածքի հերոսներից մեկի հետ:
Ծիծաղ
- Դուրս գրի՛ր և բացատրի՛ր անհասկանալի բառերը:
- Բացտրի՛ր վերնագիրը: Նոր վերնագիր մտածի՛ր:
- Բնութագրի՛ր Բենին:
- Համառոտ ներկայացրո՛ւ, թե ինչ էր տեղի ունեցել դասարանում:
- Ի՞նչը կարող էր ծիծաղեցնել Բենին:
- Ի՞նչ ես մտածում պատմվածքում ներկայացված իրադարաձության մասին:
Մեդիառաջադրանք
Համացանցից փնտրիր հետաքրքիր պատմություններ Սարոյանի մասին: Ընտրիր որևէ մեկը, ձայնագրիր քեզ և ֆիլմ պատրաստիր:
Комментариев нет:
Отправить комментарий