воскресенье, 30 августа 2015 г.

Իմ հայրենագիտական ամառը

Նախագծի իրականացման  ժամանակը՝       սեպտեմբերի 1-10
Նախագծի մասնակիցները՝                              5-րդ դասարանի սովորողներ


Նախագծի նկարագրությունը

Ամառը ճամփորդելու, նոր վայրեր տեսնելու, բացահայտումներ անելու ամենալավ ժամանակն է: Վստահ եմ, որ բոլորդ էլ ճամփորդել եք, տատիկ-պապիկների գյուղ եք այցելել, հանգստացել եք, նոր պատմություններ եք լսել: Սկսվել է ուսումնական տարին, ճամփորդություններն ավարտվել են, ներկայացրեք Ձեր ,,հայրենագիտական ամառը,,:

Առաջադրանքներ
  • Իմ ճամփորդությունները / թվարկել, կազմել քարտեզ/:
  • Ամենալավ ճամփորդությունը /պատմել, նկարել, ձայնագրություն, ֆիլմ , ֆոտոշար, այլ/:
  • Հետաքրքիր պատում որևէ վայրի մասին:
  • Ավանդություններ այցելած վայրերի մասին:
  • Ի՞նչ սովորեցի ճամփորդությունների ընթացքում:
,,Ամառը Հայաստանից դուրս,, : Ձեզանից շատերը այցելած կլինեն նաև այլ երկրներ, պատմեք այդ մասին:

Պատրաստած նյութերը տեղադրում եք բլոգում, հղումն ուղարկում tatev.abrahamyan@mskh.am հասցեին:

Նախագծի արդյունքը՝ նոր վայրերի բացահայտում :



Комментариев нет:

Отправить комментарий