Այս տարի մադմազել Վան Լիզբետին տեղափոխեցին
Պերեպինյանից շատ հեռու: Ես նույն ընկճվածությունն եմ զգում, ինչը զգում էի Մարտինի
գնալուց հետո: Ինչո՞ւ են կանայք լքում ինձ հենց այն ժամանակ, երբ ես սկում եմ
ամենից շատ նրանց գնահատել:
Տեղափոխվելուց առաջ մադմազել Լեզբիտը, ինչպես Մարտինը,
ինձ խորհուրդ տվեց. ,,Գտի՛ր քո տեղը: Երբ դու գտնես, այլևս կարիք չի լինի
պայքարել,,: Եվ նա մտորելու համար ինձ տվեց մի մեքենագիր էջ:
Մենակ մնալով ես ուշադիր հետազոտում եմ այս
ժառանգությունը: Պատճենահանված թղթիկը հատված է Էդմոն Ուելսի ,,Բացարձակ և
հարաբերական գիտելիքնների հանրագիտարանի,, երկրորդ հատորից:
Մադմազել Լիզբենտի ընտրած հատվածում խոսվում է 1989 թվականին
Նանսի քաղաքում առնետների վրա արված փորձերից: Ահա թե ինչ է այնտեղ ասվում.
,,Առնետները հրաշալի լողորդներ են: Որպեսզի այդ
ընդունակությունը ստուգեն Նանսիի համալսարանի վարքի ուսումնասիրության բաժնի
գիտնականները պատրաստեցին վանդակ՝ միակ ելքով,
գետնուղով, որն անցնում էր փոքրիկ լողավազանի ջրի տակով: Վերև բարձրանալ հնարավոր չէր, լողավազանը փակված
էր: Այսպիսով, առնետները պետք է պահեին շունչը և լողային, որպեսզի անցնեին
լողավազանը և հասնեին սնունդին, որը տեղադրված էր մյուս ծայրում՝ կերամանի մեջ:
Սկզբում բոլոր առնետները փորձում են լողալ: Այնուհետև քիչ-քիչ իրենց մեջ բաժանում
են դերերը: Վեց առնետներից բաղկացած վանդակներում հայտնվում են երկու
առնետ-շահագործող, երկու առնետ- շահագործվող,
մեկ առնետ-ինքնավար և մեկ առնետ-քավության նոխազ:
Շահագործվողները լողում են սննդի համար, իսկ
շահագործողները նրանցից խլում են ձեռք բերածը: Երբ շահագործողը լավ ուտում է,
թույլ է տալիս շահագործվողներին նույնպես ուտել: Ինքնավարը ինքն է լողում սննդի
հետևից և դաժանաբար կռվում է, որ ինքն էլ ուտի: Քավության նոխազը ի վիճակի չէ
անձամբ գնալ սնունդ բերելու, ոչ էլ կարող է ուրիշներից խլել, նրան մնում է հավաքել
մնացորդները:
Բոլոր առնետները տանջում են քավության նոխազին և բոլոր
շահագործողները ծեծում են շահագործվողներին, որպեսզի յուրաքանչյուրին հիշեցնեն իր
դերը: Բայց ամենից անհանգստացնողն այն էր, որ եթե բոլոր շահագործողներին
տեղավորեին մի վանդակում, նրանք կկռվեն ամբողջ գիշեր, իսկ առավոտյան նորից
հայտնվում էին երկու շահագործողներ, երկու շահագործվողներ, մեկ ինքնավար և մեկ
քավության նոխազ:
Նույն բան է տեղի ունենում , եթե նմանապես մի վանդկաւոմ
են հավաքում բոլոր շահագործվողներին, ինքնավարներին կամ քավության նոխազներին:
Բոլոր դեպքերում այդ բաշխումը գերիշխում է:
Փորձագետները մեծացնում են առնետների քանակը մի
վանդակում մի քանի հարյուրի: Երկար գիշերային մարտ: Առավոտյան հայտնվում է գերշահագործողների դաս,
որոնք ստեղծել են իրենց ենթարկվողների մի քանի շերտեր, որպեսզի ղեկավարեն և ավելի
քիչ նեղություն կրեն: Նրանց արդեն անհրաժեշտ էլ չէր շահագործվողներին ահաբեկել, դա
նրանց փոխարեն ուրիշներն էին անում: Եվս մի անակնկալ. մյուս ծայրում քավության
նոխազներին ավելի շատ էին տանջում: Որպես խրատ՝ նրանցից երեքին կիսել էին մասերի և
կախել վանդակի ճաղերին:
Նանսիի գիտնականներն ավելի հեռու գնացին իրենց
հետազոտություններում: Նրանք փորձարկվող
առնետների գանգերը բացել են և ուսումանսիրել ուղեղները: Բացահայտեցին, որ ամենից
շատ վախի մոլեկուլներ ունեին ոչ թե
քավության նոխազները կամ շահագործվողները, այլ
հենց շահագործողները, ովքեր վախենում էին կորցնել իրենց դիրքը և ստիպված
լինել անձամբ լողալ կերի հետևից,,: Ես կարդում եմ այս հատվածը և վեընթերցում մի քանի անգամ, որպեսզի լավ
հասկանամ նրա միտքը: Ինչո՞ւ մադմազել Վան Լեզբիտը հենց այս հատվածը տվեց կարդալ:
Երևի նրա համար, որ օգնի ինձ գտնել ինչպես արտահայտվեց ,,իմ տեղը,, : Մարդկանց մոտ էլ այդպես, հենց
երկուսից ավել են, միանգամից հայտնվում են շահագործողներ և շահագործվողներ:
Հենց այդպես ,,Բաուն-թի,,-ի ապստամբներ, որ սկզբում
հեղափոխականներ և իդեալիստներ էին, ի վերջո սպանեցին իրար: Դա կարող էր և բացատրել
կոմունիզմի կործանումը, քրիստոնեության կործանումը: Ցանկացած քաղաքական շարժման
կործանումը, լինի այն ապսատամբական, ուտոպիական կամ հոգևոր:
Այն, ինչ նկարագրում է այդ Էդմոն Ուելսը, հանդիսանում է
խմբային կյանքի անեծքը: Ինչպսին էլ որ լինեն սկզբնական մտադրությունները, մարդիկ
միշտ էլ քայլելու են մյուսների գլխի վրայով: Իսկ եթե շահագործողները հրաժարվում են
իրենց դերը խաղալ, շահագործվողները ստիպում են նրանց դա անել: Աշխատողները
պահանջում են տիրոջից, սովորղները իմաստունից, քաղաքացիները նախագահներից: Մարդիկ
այնպես են վախենում ազատությունից, նրանց համար սարսափելի է մտածել ինքնուրույն,
նրանք վախենում են ինքնուրույնից…Ես չեմ ուզում լինել ինքնավար:
Ինքնավար և ևս երեք ա՝ անարխիստ, ագնոստիկ, ավտոդիդակտիկ
/ինքնուս/:
Վերբեր ,,Հրեշտակների կայսրությունը,,
Թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի
Նկարի աղբյուրը՝ google.am
Комментариев нет:
Отправить комментарий