Իմ ցանկությունն իրական դարձավ: Ծնողներս դադարեցին
վիճել: Վեց ամիս առաջ ցտեսություն ասելու փոխարեն հայրիկը գոռաց. ,,Ես չեմ կարող
այլևս ապրել հիստերիկի և իրեն սովամահ անողի հետ: Ես դիմելու եմ բաժանվելու համար,
իմ փաստաբանը կկապվի ձեր հետ,,: Ես տասնվեց տարեկան եմ: Ես մեծ եմ: Ինքս եմ
աշխատում իմ կյանքի համար: Չեմ ցանկանում այլևս անտեղի աղոթել, որ նրանք հաշտվեն:
Նախընտրում եմ խնդրել այն, ինչ հաճելի է ինձ:
Երեկ երազումս տեսա, որ հաղթել եմ գեղեցկության
մրցույթում: Բոլորն իմ ոտքերի մոտ էին և ասում էին, որ ամենագեղեցիկն եմ: Երևում
է, դա իմ նոր նպատակն է: Հաղթել ,,Միս Տիեզերք,, մրցույթում: Այնպես հաղթել, որ
ժյուրիի անդամները վստահ լինեն, որ ամբողջ տիեզերքում ինձնից գեղեցիկ չկա:
Վերբեր ,,Հրեշտակների կայսրությունը,,
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի
Комментариев нет:
Отправить комментарий