воскресенье, 30 августа 2015 г.

Բարձունքի նվաճում. հայրենագիտական նախագիծ

Նախագծի իրականացման օրը՝  սեպտեմբերի 21

Նախապատրաստական աշխատանքների ժամանակահատվածը՝  սեպտեմբերի 14-21
Նախագծի մասնակիցներ՝  5-6-րդ դասարանի սովորողներ
Ճամփորդության վայրը՝ Արայի լեռ /2577մ/



Նախագծի նպատակը
  • Հայրենագիտական արշավ կազմակերպել, ճանաչել հայրենիքի մի հատվածը
  • Ուսումնասիրել և հետազոտել տեղանքը, ժողովրդի սովորությունները, ռադիոաշխատանքի իրականացում
  • Հայրենասիրության գործնական դրսևորում 


Նախագծի նկարագրությունը
,Բարձունքի նվաճում,, ուսումնահայրենագիտական նախագիծն իրականացվում է  տարին երկու անգամ՝ սեպտեմբերի 21-ին և մայիսի 28-ին: 
Արշավը կազմակերպվում է սեպտեմբերի 21-ին՝  ՀՀ Անկախության օրը:  
Սեպտեմբերի 14-20 իրականացնում ենք նախապատրաստական աշխատանք: Սովորողները մինչև սեպտեմբերի 21-ը որոնում-գտնում են տեղեկություններ Արա լեռան մասին և կատարում են հետևյալ առաջադրանքները. 

  1. Ճամփորդության քրտեզի և երթուղու կազմում:
  2. Արա լեռան մասին տեղեկությունների հավաքում, մշակում:
  3. Մոտակա բնակավայրերը
  4. Ծաղկեվանք
  5. Ավանդազրույցներ Արա լեռան մասին
Ճամփորդության ավարտից հետո սովորողներն ընդհանրացնում են հավաքած տեղեկությունները, իրենց տպավորությունները և վերջնական արդյունքը տեղադրում բլոգում:

Ճամփորդության անհրաժեշտ պարագաներ
  • տաք հագուստ
  • հարմար կոշիկներ
  • արևապաշտպան գլխարկ
  • հարմար ուսապարկ
  • սնունդ և ջուր
  • ֆոտոխցիկ
Արգելվում է վերցնել գազավորված ըմպելիք, արևածաղիկ :  Արգելվում է նաև կեղտոտել տարածքը:  Արշավականը պետք է ենթարկվի ընդհանուր կանոնակարգին, առավոտյան չուշանա, չվախենա և ժպիտով հաղթահարի բարձունքը:






Комментариев нет:

Отправить комментарий