среда, 26 августа 2015 г.

,,Ուսումնական ամառ,, նախագծի ամփոփում

Նախագծի ամփոփման ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 1-4 :
Նախագծի մասնակից սովորողներ՝    5-6- րդ դասարանցիներ

Դեռ հունիս ամսին սովորողները ստացել են ամառային առաջադրանքներ: Կարող եք տեսնել այստեղ:  Առաջադրանքներում մեծ տեղ են զբաղեցնում ընթերցանության նյութերը:  

Ամփոփման առաջադրանքներ

1. Իմ կադացած գրքերը  /կազմել ցուցակ/
2. Ամռան ամենահետաքրքիր գիրքը
3. Ամենալավ գրքի ամենահետաքրքիր հերոսը / նկարագրել, բնութագրել, ներկայացնել հերոսի գործողությունների միջավայրը/:
4. Գրքի գովազդ
5. Հետաքրքիր հատվածների ընթերցում
6. Կարևոր մտքերի-գաղափարների ներկայացում, քննարկում

Ամառային ճամփորդություններ
Ամառը ճամփորդելու, նոր վայրեր տեսնելու, բացահայտումներ անելու ամենալավ ժամանակն է:  Յուրքանչյուր սովորող ներկայացնում է իր ճամփորդական պատմությունը:
  • Իմ ճամփորդությունները /կազմել քարտեզ/
  • Ամենալավ ճամփորդությունը / պատմել, նկարել, ձայնագրություն, ֆիլմ , ֆոտոշար, այլ/:
  • Ի՞նչ սովորեցի ճամփորդությունների ընթացքում: 


Յուրաքանչյուր սովորող պատմում է ամառային մեկ օրվա մասին և ներկայացնում որևէ հետաքրքիր դեպք:

Առաջադրանքների պատասխանները տեղադրվում են սովորողների անհատական բլոգներում, լավագույն նյութերը դրվում են ենթակայքում:


Комментариев нет:

Отправить комментарий