Անցած տարվա վրանային ճամբարի հիշողություններս դեռ թարմ են: Լավ հիշողություններ են, բայց նորից վրանային ճամբարի մասնակցել այնքան էլ չէի ուզում: Դե դրանից չես խուսափի, և ավելի լավ: Հերթական վրանային ճամբարը կազմակերպվում էր Մեղրաձորում:
Չնայած նրան, որ Մեղրաձորը քթիս տակ է, ես այնտեղ ոչ մի անգամ չէի եղել:
Այս վրանային ճամբարը տարբերվում էր անցածից,դե անցածում հարմարավետությունն ավելի լավ էր: Հիմա փոքր վրաններում էինք քնում և հենց գետնին: Լավ է, որ տարաձայնություններ և դժգոհություններ չեղան:
Վրանային կյանքը մի առավելություն ունի, դու քեզ չափազանց մոտ ես զգում բնությանը, ավելանում է նաև համացանցի և այլ տեխնիկայի բացակայությունը, լիարժեք հանգիստ: Ամեն երեկո խարույկ էինք անում, նստում խարույկի մոտ և զրուցում: Շատ բան եմ սովորել այդ զրույցներից, մարդկանց եմ ճանաչել, օրվա հաճելի պահը հենց երեկոյան խարույկն էր:
Եղանակը մի փոքր տաք էր, մեկ- երկու սովորում ես, հետո էլ երեկոյան կողմ այնքան էր ցրտում, որ չգիտես ինչպես տաքանալ:
Չորս կողմդ բնություն է, մի փոքր հեռվում անտառն է, բլուրներ են, բնության մեջ, բնության հետ:
Առաջին օրը գնացինք մոտակա գետը՝ Մարմարիկը: Ջուրը բավական կեղտոտ էր, գետն էլ այնքան մեծ չէր, ջրի հոսանքը հանգիստ էր: Մի տեսակ հանգստություն ես զգում գետի մոտ, հով է, թեթև քամի է անցնում, մի քանի ջրի կաթիլ է ընկնում շորերիդ, իսկ դու ֆոտոխցիկը ձեռքիդ լողացողներին ես նկարում:
Այսքան տարի մոտ ապրելով՝ չգիտեի, որ Մեղրաձորում Չռիկներ կոչվող փոքրիկ ջրվեժ կա: Երկրորդ օրը ջրվեժ գնացինք: Դա բնության մեջ քարքարոտ մի վայր էր: Քարերի վրայով անցնում էր ջուրը, բարձր քարերից գահավիժում էր ներքև՝ ստեղծելով փոքրիկ ջրվեժ: Որոշ տեղերում ջուրը մի փոքր խորն էր, որոշ տեղերում՝ մակերեսային: Ափսոս, բայց չլողացի:
Այնուհետև մյուs օրը գնացինք Թեժայռուքի վանք, որը գտնվում էր բարձր բլրի վրա: Ճանապարհն ինձ համար ավելի դժվար թվաց , քան Արագած բարձրանալը: Որոշ տեղեր բարձրությունը շատ էր, բայց ոչ անհաղթահարելի: Ի վերջո երկար ճանապարհը մեզ եկեղեցու առաջև բերեց, մեր ջանքերը գնահատվեցին: Բավականին մեծ եկեղեցի էր, կարող եմ եզրակացնել, որ ժամանակին կարևոր դեր է խաղացել: Լավ էր պահպանվել, ափսոս, որ չի վերականգնվում: Թեժայռուք բառն այպես է բացատրվում ՝ թեժ /ուժեղ, արագ/ առու: Ասում են այդպես անվանել են, որովհետև մոտակայքով հոսում է փոքրիկ գետ, որը արագահոս է: Արդեն իջնելն ավելի հեշտ և թեթև ստացվեց:
Շրջակայքը կորած էր աղբի մեջ, չեմ ուզում պատմել, թե ինչ գարշելի տեսարանների հանդիպեցինք, երբ մարդը ուտում և կեղտոտելով գնում է: Երևանից այնքնա էլ հեռու չէ, բնությունը՝ գեղեցիկ, շատերն են գալիս անտառում խորոված անելու: Դրա հետևանքն էլ տեսանք, երբ խորոված անողներից մեկն արագ փախավ, իսկ անտառը բոցավառվել էր նրանց արած խորովածի կրակից: Հսկայական հատված այրվեց, մոխրացավ, չոր խոտի հետ նաև շատ բույսեր և ծառեր այրվեցին: Ինչքա՞ն ժամանակ է պետք այդ ամենը վերականգնելու համար....
Այս ճամբարի ընթացքում կյանքումս առաջին անգամ իսկական նետ ու աղեղից կրակեցի, զգացողություններս շատ են: Ճամբարը իմ կյանքում նոր փուլի սկիզբ հանդիսացավ:
21.08.2015
Комментариев нет:
Отправить комментарий