воскресенье, 6 октября 2019 г.

Սեբաստացու օրեր. նախագիծ

Տևողությունը՝ նոյեմբերի 1-14
Մասնակիցներ՝ 7-8-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • Խոսքի զարգացում, լրագրողական հմտությունների փոխանցում
  • ճիշտ տեղեկատվության փոխանցում
  • ստեղծագործական-վերլուծական մտածողության զարգացում
  • տեղեկության որոնում, մշակում, ներկայացում
  • կրթահամալիրի ուսումնական գործունեությունը սովորողի տեսանկյունից
  • ուսումնական նյութերի ստեղծում, ներկայացում բլոգում, կայքում
Նախագծային աշխատանքներ



Կրթահամալիրի 30 ամյակ. ձեռքբերումներ, փոփոխություններ. հարցազրույցների շարք սեբաստացի ծնողների հետ: 

Ի՞նչը ինձ բերեց կրթահամալիր. պատումների շարք 

Հարցումներ կրթահամալիրի ծրագրի, տոնակատարությունների, գործունեության վերաբերյալ. հարցումները կազմակերպում և անցկացնում են սովորողները ոչ միայն դպրոցի տարածքում, այլ նաև փողոցում, այլ վայրերում: 


Տեսանյութերի շարք. Կրթահամալիրի գործունեությունը

  • ,,Իմացումի հրճվանք,, ծրագիր 
  • Կրթական պարտեզ 
  • Ուսումնական ագարակ 
  • Մարզական գործունեություն 
  • Ընտրությամբ գործունեություն
  • Տեխնոլոգիան կրթահամալիրում 
  • Ծեսը՝ կրթահամալիրում 
  • Հայրենագիտությունը՝ կրթահամալիրում 
  • Խաղողագործությունը և կրթությունը : 

Արդյունքը՝  տեսանյութերի, պատումների շարք: 

Комментариев нет:

Отправить комментарий