Վերապատրաստման օրացույցի համաձայն դեկտեմբերի 5-7-ը կրթահամալիրում տեղի ունեցավ դասվարների, տեխնոլոգների, կազմակերպիչների, երաժիշտների վերաատրաստման հերթական փուլը: Վերապատրաստման այս փուլին մասնակցել է իննը վերապատրաստվող՝ Տավուշի և Արմավիրի մարզերից: Գիշերակացով մնալու համար դիմել են չորս մասնակից, ովքեր հյուրընկալվել են Արևմտյան դպրոցի կրթական փոխանակումների կացարանում: Այս անգամ վերապատրաստման ծրագրում մտցվեց նոր բաղադրիչ՝ գրադարանավարների վերապատրաստում: Այս փուլում մասնակցեց երկու գրադարանավար, վերապատրաաստման ծրագիրը պատրաստեց և իրականացրեց Լուսինե Ալեքսանյանը:
Մասնակիցներն ըստ մասնագիտությունների
- 1 կազմակերպիչ
- 2 երաժիշտ
- 2 դասվար
- 2 գրադարանավար
- 2 տեխնոլոգ
Վերապատրաստումն ընթացել է կազմած միասնական ծրագրով: Առաջին հանդիպումը եղավ Հյուսիսային դպրոցում, որտեղ մասնակիցները ծանոթացան ընդհանուր -պարապմունքի կազմակերպմանը և կրտսեր դպրոց-պարտեզ մոդելին: Տիար Բլեյանի հետ կարճ հանդիպում -զրույցից հետո վերապատրաստվողները մասնակցեցին գործնական պարապմունքներին, նախագծային գործունեությանը՝ Միջին, Հյուսիսային և Արևմտյան դպրոցներում: Ինչպես միշտ, օրն ավարտում էինք միասնական երգուսուցմամբ և կլոր սեղան-քննարկումներով:
Վերապատրաստման բովանդակությունը ներառում էր
- Դպրոցը ծեսի բաց արվեստանոց. լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ
- Դպրոցն Ամանորի բաց արվեստանոց. ամանորյա նախագծեր
- Հեղինակային կրթական ծրագրով ստեղծված բաց միջավայր
Հաջորդ երկու օրը վերապատրաստումներն իրականացվել են նույն ծրագրով՝ նախագծային գործունեություններ արվեստանոցներում, լաբորատորիաներում, գրադարանում: Վերապատրաստման մասնակիցներին հետարքրքող բոլոր հարցերը քննարկվել են ամփոփումների ժամանակ:
Երրորդ օրը վերապատրաստումը սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցուց, մասնակցեցինք ,,Ուսումնական ժամերգություն,, նախագծին, որից հետո մասնակիցները քայլեցին կրթահամալիրի Արևմուտք, Ագարակ, այնուհետև ծանոթացան աստղացուցարանին, որից հետո կրթահամալիրի տնօերնը հանձնեց վկայականները:
Վերջին ամփոփման ժամանակ մասնակիցները հայտնեցին իրենց գոհունակությունը, նաև հրավիրեցին Տավուշի մարզի դպրոցներ:
Խնդիրներ և առաջարկություն: Չնայած նախորդ վերապատրաստման համեմատ մասնակիցները կրկնակի շատ էին, միևնույն է, անհրաժեշտ է մեկ շաբաթ առաջ զանգել կրթության վարչություններին և հիշեցնել:
Նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա վերապատրաստում : Մասնակցում է իննը դաստիարակ:
Ամփոփումը ներկայացրել է Նելի Արղությանը։
Ամփոփումը ներկայացրել է Նելի Արղությանը։
Комментариев нет:
Отправить комментарий