Նոյեմբերի 17-ին Գյումրու երիտասարդական պալատի հրավերով մասնակցեցինք SIROON տոնավաճառին:
Նախագծային խումբ՝ դասավանդողներ, սովորողներ:
Տոնավաճառը կազմակերպված էր Գյումրու երիտասարդական պալատում, հասնելուն պես պատրաստեցինք մեր ցուցադրության սեղանը: Նեկայացրինք կրթահամալիրի տեխնոլոգիական աշխատանքները, հիմնականում պատրաստած զարդերը. բոլորին գրավեցին կավե աշխատանքները, զարդերը, նաև թղթից պատրաստված հետաքրքիր տոպրակ-փաթեթները: Իսկ մեզ հետ տարած մոտ 70 տեղեկատվական թերթիկները գտան իրենց տերերին: Բոլորը ծանոթ էին կրթահամալիրին, սիրով էին արձագանքում:
Ֆոլկ բենդը և Նելի Փիլոյանը ներկայացան մի քանի երգով, պայմանավորվածություն ձեռք բերեցինք Գյումրու ռոք բենդի հետ հետագայում համատեղ նախագիծ իրականացնելու համար:
Արփի Սահակյանը ներկայացավ մոնոներկայացմամբ:
Վրացախոսների ակումբը Գյումրու վրացախոսների հետ Թբիլիս այցելելու, համատեղ նախագիծ իրականացնելու պայմանավորվածություն ձեռք բերեց, քննարկեցին հետագա անելիքները:
Շրջեցինք նաև մյուս տաղավարներով, ծանոթացանք մասնակից մյուս խմբերին և հասարակական կազմակերպություններին: Բոլորը շատ բարեհամբույր էին, սիրով էին խոսում կրթահամալիրի մասին, հրավերներ ստացանաք
Արաքս բարեգործական կազմակերպությունից և Գյումրու երիտասարդական հասրակական կազմակերպությունից:
Տոնավաճառի ավարտից հետո այցելեցինք Գյումրու գեղագիտական կենտրոն: Այստեղ նույնպես շատ ջերմ ընդունեցին, իսկ կենտրոնի միջավայրը ամենից գրավիչն էր բոլորիս համար:
Հանդիպեցինք տնօրեն Սուսաննա Մկրտչյանին, ով ցանկանում էր համատեղ նախագծեր իրականացնել կրթահամալիրի հետ: Իր նպատակը գեղագիտական կենտրոնի սաների և կրթահամալիրի սովորողների շփումն է, քանի որ,ինչպես տիկին Սուսաննան ասաց, սաները շփման և արտահայտվելու դժվարություններ ունեն :
Քննարկեցինք հնարավոր նախագծերը, փոխանակվեցինք տվյալներով, համարներով, նվիրեցինք կրթահամալիրի տեղեկատվական թերթիկները, երգարանները:
Հնարավոր նախագծեր և պայմանավորվածություններ.
Ֆոլկ բենդի, Գյումրու ռոք բենդի և գեղագիտական կենտրոնի երգչախմբի համատեղ համերգ Գեղագիտական կենտրոնում
Գեղագիտական կենտրոնի թատերական խմբի ներկայացման բեմադրություն կրթահամալիրում
Գեղագիտական կենտրոնի գրական ակումբի հետ ստեղծագործությունների քննարկում
Գեղագիտական կենտրոնի սաների, Սուսաննա Մկրտչյանի նկարների, կոլաժների ցուցադրություն կրթահամալիրում, նաև կրթահամալիրի սաների տեխնոլոգիական աշխատանքների ցուցադրություն Գեղագիտական կենտրոնում
Սուսաննա Մկրտչյանն ասաց, որ կրթահամալիրի սովորողների խմբերին կարող են գիշերակացի համար տեղավորել իրենց սաների տներում, ամռան ընթացքում կարող են գիշերել հենց կենտրոնում, կտրամադրեն տարածք, բազմոցներ, անկողիններ, խոհանոց:
Սուսաննա Մկրտչյան՝ 093969030
Ետդարձի ճանապարհին եղանք Թալինի Կաթողիկե եկեղեցում և Արուճի քարավանատանը: Հաճելի օր էր:
Комментариев нет:
Отправить комментарий