вторник, 7 сентября 2021 г.

Հանրակրթության բնագավառի օրենսդրություն. գործնական աշխատանք երկրորդ


Ծանոթացել եմ Հանրակրթության մասին ՀՀ օրենքին: 
Գործնական աշխատանք

Մասնակիցը ընտրում է հետևյալ թեմաներից մեկը․

  • Սովորողի իրավունքներն ու պարտականությունները
  • Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները
  • Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները։

Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանաում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի համապատասխան հոդվածի հետ։ Դեղինով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Կարմիրով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։

Ընտրել եմ ,,Ս

ովորողի իրավունքներն ու պարտականությունները,, թեման: 

Սովորողն իրավունք ունի

  • ստանալ որակյալ կրթություն:
  • ազատ արտահայտել իր կարծիքը՝ առանց ենթարկվելու հոգեբանական ճնշման:
  • ընտրել իր հետաքրքրություններին և սպասելիքներին համապատասխան կրթական հաստատություն՝ դպրոց: 
  • դպրոցում վարել առողջ ապրելակերպ, առողջ սնունդ ձեռք բերելու հնարավորություն ունենալ: 
  • հագնվել իր ընտրությամբ՝ առանց կոնկրետ համազգեստի պարտադրվելու:
  • ստանալ կրթություն ապահով և անվտանգ միջավայրում:
  • փոխել կրթական հաստատությունը, եթե այն չի արդարացրել իր սպասելիքները:
  • մտանալ հնարավորություն լրացուցիչ կրթության մասնակցելու:
  • անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնություն ստանալու:
  • անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից:
  • ստանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը բավարարելուն ուղղված աջակցություն
  • մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների
  • ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը
  •  ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի
  • օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:
Սովորողը պարտավոր է
  • հետևել դպրոցի հաստատված կանոնակարգին: 
  • սովորել և դասերին ներկայանալ պատրաստված:
  • հարգանքով վերաբերվել ուսուցիչներին և դասընկերներին: 
  • մասնակցել դպրոցի միջավայրի բարեկարգման և զարգացման աշխատանքներին: 
  • կոնֆլիկտներ չհրահրել, կռիվներ չստեղծել:
  • չզրկել, չխանգարել  նույն միջավայրում եղող մարդկանց ազատ արտահայտվելու և ազատ գործելու իրավունքին:
  • չբացակայել և բացակայելու դեպքում պատշաճ տեղեկացնել: 
  • կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:
Սովորողի իրավունքներն ու պարտականությունները նշված են Հանրակրթության մասին ՀՀ Օրենքի 5-րդ գլխում, հոդված 20: 
Իմ գրածը համեմատել եմ օրենքի համապատասխան հոդվածի հետ (հոդված 20), դեղինով նշված են այն կետերը, որոնք կային իմ գրածում, բայց չկային հոդվածում: Կարմիրով նշել եմ այն կետերը, որոնք ավելացրել եմ օրենքից:


Պատրաստվում եմ ատեստավորման:
Ծանոթանում է օրենքի 26-րդ հոդվածին։ Կազմում է իր քայլերի հաջորդականությունը հերթական ատեստավորվելու համար և որակավորման տարակարգ ստանալու համար։ 

Ատեստավորվելու և որակավորման տարակարգ ստանալու համար պետք է կատարել քայլերի հետևյալ հաջորդականությունը:
  • Տվյալ ուսումնական հաստատությունում զբաղեցրած պաշտոնի նկարագրին ուսուցչի համապատասխանության որոշման նպատակով պետությունն իրականացնում է ուսուցչի հերթական ատեստավորում` յուրաքանչյուր ուսուցչի համար 5 տարին մեկ անգամ: Մինչև սահմանված ժամկետի լրանալը ուսուցիչը կարող է իր նախաձեռնությամբ և իր միջոցներով վերապատրաստվել և դիմել ատեստավորման, բայց ոչ շուտ, քան հերթական ատեստավորումից մեկ տարի հետո:
  •  Տնօրենը յուրաքանչյուր տարվա համար կազմում և հաստատում է տվյալ տարվա հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների ցանկը և ներկայացնում ատեստավորման հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան:
  1. Ուսուցիչը նախապես տեղեկանում է (երեք ամիս առաջ), որ պետք է ատեստավորում անցնի:
  2. ՈՒսումնական հաստատությունը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած վերապատրաստող կազմակերպությունների ցանկից ինքնուրույն է ընտրում ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող կազմակերպությանը:
  3. Ատեստավորումից մեկ ամիս առաջ պետք է ներկայացնել ատեստավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական ցանկը, անհրաժշետ կրեդիտների անվանացանկը, չափորոշիչները և նվազագույն չափաքանակը , որը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը: Ուսուցիչը կարող է ներկայացնել նաև գրավոր բնութագրեր:
  4. ՈՒսուցչի աշխատանքային բնութագիրը ներառում է ուսուցչի կենսագրական տվյալները, նրա գործնական, մարդկային հատկանիշների, մասնագիտական և մանկավարժական գիտելիքների ու կարողությունների, ինչպես նաև ուսուցչի աշխատանքային գործունեության արդյունքների մասին հիմնավորված գնահատականը:
  5.  Ատեստավորվող ուսուցիչն իրավունք ունի ներկա լինելու իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանության մասին հարցի քննարկմանը և որոշման կայացմանը:
  6. Ատեստավորման հանձնաժողովը քվեարկության միջոցով ընդունում է որոշում՝ ուսուցիչը համապատասխանում է կամ չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:
  7. Ուսումնական հաստատությունը որոշման մասին տեղեկացնում է ուսուցչին, ով կարող է երկօրյա ժամկետում բողոքարկել որոշումը:
Որակավորման տարակարգի շնորհման գործընթաց.
  1. Ուսուցչի որակավորման տարակարգը քառաստիճան է և շնորհվում է աստիճանակարգության սկզբունքով:
  2. Ուսուցիչը Հանրապետական հանձնաժողովին դիմում է փաստաթղային եղանակով: 
  3. ՈՒսուցչի որակավորման տարակարգերի բնութագրիչները սահմանում է կրթության պետական կառավարման մարմինը` հիմք ընդունելով ուսուցչի գիտելիքների, մանկավարժական աշխատանքային հմտությունների և ունակությունների ծավալը, ստեղծագործական-հետազոտական գործունեության արդյունավետությունը, մասնագիտական աշխատանքի ստաժը, մանկավարժական գործունեության որակական այլ ցուցանիշներ (ներառյալ` պարգևատրումը, համապատասխան մրցույթների մասնակցությունը, մասնագիտական կատարելագործմանն ուղղված վերապատրաստումները և այլն):
  4. Հանրապետական հանձնաժողովը որոշում է ընդունում տարակարգի շնորհման վերաբերյալ:
  5. Հանրապետական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել:
  6. Հանրապետական հանձնաժողովի որոշումը հիմք է կրթության պետական կառավարման մարմնի կողմից ուսուցչին որակավորման համապատասխան տարակարգ շնորհելու և հավելավճար սահմանելու համար:

Комментариев нет:

Отправить комментарий