Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ շուրջտարյա
Մասնակիցներ՝ 7-8-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝
- խթանել ընթերցանությունը
- գրական ճաշակ փոխանցել
- վերլուծական հմտություններ զարգացնել
Յուրաքանչյուր ուրբաթ մեր դասն անցկացնում ենք ,,Տիգրան Հայրապետյան,, գրադարանում: Նախագիծը հնարավորություն է ծանոթանալ գրադարանին, նոր գրքերին, ընթերցել: Ամբողջ դասաժամին ընթերցում ենք, յուրաքանչյուր սովորող ինքն է ընտրում, թե ինչ գիրք կարդա: Դասի ավարտին քննարկում ենք գրքերը, ամեն անգամ մի խումբ ներկայացնում է իր կարդացած գիրքը, մյուսները կարծիքներ են հայտնում:
Ամսվա վերջում յուրաքանչյուր սովորող իր բլոգում ամփոփում է նախագիծը՝ ներկայացնելով կարդացած գրքերը: Դասաժամերի ավարտին շատերը գրքերը վերցնում են իրենց հետ, շարունակում են կարդալ նաև տանը:
Նախագծի արդյունքը՝ ավելի մեծ խմբեր կօգտվեն գրադարանից, սովորողները գրքերի մասին ամփոփ նյութեր կգրեն իրենց բլոգում, կտարածեն, խորհուրդ կտան ընկերներին:
Комментариев нет:
Отправить комментарий