воскресенье, 19 сентября 2021 г.

Առարկայական հեղինակային ծրագիր. երկրորդ թեմա


1. Կարդալ ,,Հեղինակայինը  ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում, դիտարկումներ անել: 
Փաստաթղթում մանրամասն ներկայացված էին հեղինակային կրթական ծրագրի առանձնահատկությունները: 
Կրթահամալիրի հեղինակային ծրագիրը աննախադեպ երևույթ է հայ մանկավարժության, հայկական իրականության մեջ, որի բաղադրիչները, մոտեցումները, մեթոդները կարող են կիրառվել նաև ոչ հեղինակային կրթություն իրականացնող դպրոցներում, դրան են միտված  կրթական փոխանակումների բազմաբնույթ նախագծերը: 
Առանձնացնեմ այն կետերը, որոնք , կարծում եմ, կշիռ և էություն են տալիս հեղինակային կրթական ծրագրին, ծրագրի ոգին են.
  • Ուսումնական օրացույցը
  • Առկա, հեռավար կրթություն. հատկապես այս կետը շատ կարևոր է. եթե սովորողը բացակայել է կամ բացակայելու է երկար ժամանակ, օտարված չէ դասապրոցեսից, դպրոցից, միևնույն է սովորում է ցանկացած վայրում, ցանկացած իրավիճակում: 
  • Ինքնակրթվող ուսուցիչ
  • Սովորողի անհատական ուսումնական պլան
  • ,,Դպիր,, մանկավարժական ամսագիր. հեղինակային կրթական ծրագիրը չի կարող փակ պատերի ներսում մնալ, իսկ տարածելու լավագույն միջոցը այդ մասին պատմելն է, սեփական փորձը ներկայացնելը:
  • Բաց նախագծեր : 
Թվարկումներս, իհարկե, մի փոքր մասն են արվող աշխատանքների, տպավորիչ է անչափ:

2. Կարդալ , գրավոր վերլուծել տրված հոդվածները: 
Հեղինակային կրթական ծրագիրն առաջին հերթին ենթադրում է հեղինակ ուսուցիչ, ով ազատ է իր ընտրության մեջ, չի բավարավում մեկ աղբյուրով, մեկ նյութով, ինքնակրթվում է, հեղինակում է , հեղինակում է ուսումնական նյութեր, ծրագրեր, փորձարկում է, ներկայացնում է սեփական փորձը: Շատ հեշտ է աշխատել ընդունված, ինչ-որ մեկի որոշած դասագրքով: Այս պարագայում  դու ուղղակի կրկնող ես դառնում, նույն անգիր արած տեքստերը, նույն ասելիք, նույնը, նույնը: Իսկ ի՞նչ, եթե հեռվում եղողի, դասգիրք գրողի ընտրած ստեղծագործությունը քեզ դուր չի գալիս, եթե դու այլ հեղինակ ես ուզում բերել դասարան, կամ հենց նշված հեղինակի այլ ստեղծագործությանն էլ ես ուզում անդրադառնալ կամ եթե սովորողն է առաջարկում, կամ եթե տեքստից հետո դրված հարցադրումները դու այլ կերպ ես պատկերացնում.....: 
Հեղինակային կրթական ծրագիրը հենց սա է, նպատակը՝ սովորողին գրականությունից չհեռացնելը, այլ հետաքրքրելը: 
Կարծում եմ՝ հոդվածում հաջողված փորձ է ներկայացված ու շատ դիպուկ: 

21-րդ դարում, երբ ամեն ինչ շատ արագ զարգանում է, առավել շատ ժամանակպետք է  տրամադրել ինքնակրթությանը: Ցանկացած մասնագետ, ինչքան էլ հրաշալի տիրապետի իր մասնագիտությանը, շատ արագ լճացման է գնում, երբ որոշում է, որ իր իմացածը բավական է: Լիովին համաձայն եմ Տիար Բլեյանի ներկայացրած մտքերի հետ՝ սովորելու լավագույն տարբերակն ինքնակրթվելն է: Կարևոր է, որ կրթահամալիրում ցանկացած պայման ստեղծվում է ինքնակրթման համար, կարևոր է, որ դրան մեծ տեղ է հատկացվում: Ինչքան էլ աշխատանքային և այլ զբաղվածությունների հետ դժվար է ժամանակ գտնել, միշտ էլ կարևորել եմ և զբաղվել եմ ինքնակրթությամբ՝ ընթերցել, ուսումնասիրել, այցելել դասընթացների, ճամփորդել,թարգմանել, սովորել: 

3. Հայոց լեզու, գրականություն. Ավագ դպրոց և Հայոց լեզու, գրականություն. հիմնական դպրոց հեղինակային ծրագրերի կառուցվածքի վերաբերյալ անել դիտարկումներ, առաջարկներ: 
Նորից կարդացի, ուսումնասիրեցի երկու ծրագրերն էլ, կարծում եմ՝ բովադակային առում ամբողջական են, ձևակերպումները՝ հստակ: Ինքս աշխատում եմ հիմնական դպրոցի ծրագրով, որի հիման վրա մշակել իմ ծրագիրը: 
Կարծում եմ՝ կարելի է , որպես բովանդակային միջուկ, հղում դնել դասավանդողների նախագծերի վրա: 
Նաև կորոնավիրուսն ու արատակարգ ուսումնական տարիները ցույց տվեցին, որ երբեմն պետք է ժամանակին համընթաց փոփոխություններ անել, և կրթահամլիրում անցանք համակցված, առցանց, հեռավար ուսուցման ձևերի, որոնց , կարծում եմ, նույնպես պետք է անդրադառնալ ծրագրերում: 


Комментариев нет:

Отправить комментарий