вторник, 7 сентября 2021 г.

Հանրակրթության պետական չափորոշիչ. գործնական աշխատանք երրորդ


Մասնակիցը համեմատում է կառավարության 2021թ․ 136-Ն որոշմամաբ հաստատված հանրակրթության պետական չափորոշիչը հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանվածին, գտնում, իր կարծիքով, տարբերություններ և փորձում հիմնավորել։

ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում ասվում է ՝«Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»,մինչդեռ ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի 136-Ն որոշման մեջ շեշտվում են հետևյալ կետերը՝ «Հանրակրթության պետական չափորոշիչը մշակվում է Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից: « Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը մշակելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով»:
ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի 136-Ն որոշման մեջ գնահատում բաժնում որևէ խոսք չկա գնահատման կրեդիտային համակարգի վերաբերյալ:
ՀՀ օրենքի 6-րդ կետում չենք հանդիպում նաև նախագիծ բառին , իսկ ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի 136-Ն որոշման մեջ ասվում է ՝ «Հանրակրթության պետական չափորոշչի առանձին բաղադրիչների նախագծերի մշակման, ինչպես նաև առարկայական չափորոշիչների և ծրագրերի մշակման նպատակով հանձնաժողովն ստեղծում է մասնագիտական աշխատանքային խմբեր»: « Հանձնաժողովն աշխատանքային խմբերի մշակած նախագծերի հիման վրա ձևավորում է հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը, որը սահմանված կարգով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը»:
ՀՀ օրենքում նշվում է որ  չափորոշչի պահանջները պարտադիր են կրթական ծրագրերի և ուսումնական հաստատությունների համար, իսկ 136-Ն որոշման մեջ հստակեցնում է, որ պահանջները պարտադիր են հանրակրթական հիմնական և այլընտրանքային ծրագրերի, այդ թվում՝ առարկայական ծրագրերի, ուսումնական պլանների, դասագրքերի և ուսումնական գործընթացի բովանդակությանն առնչվող այլ ուսումնական նյութերի համար:

Комментариев нет:

Отправить комментарий