воскресенье, 5 сентября 2021 г.

Համակարգչային սարքեր և համակարգեր. ՏՀՏ - վերապատրաստում


1.
Թվել համակարգչի հիմնական սարքերն ու սարքավորումներ, բացատրել դրանց դերն ու աշխատանքի սկզբունքը

Համակարգիչը մեքենա է, որը մշակում է տվյալներ՝ հրամանների ցանկին համաձայն։ Համակարգիչը համարվում է էլեկտրական սարքավորում, քանի որ բոլոր համակարգիչները աշխատում են հոսանքով,բոլոր համակարգիչները, նույնիսկ որոշ հեռախոսներ, ունեն նույն կառուցվածքը: Համակարգիչ բառը ծագել է անգլերեն compute բառից, համակարգիչ, որը թարգմանվում է որպես «հաշվարկել», «հաշվիչ» (անգլերեն բառը, իր հերթին, գալիս է լատիներեն computāre — «հաշվարկել») բառից: 

Համակարգիչը միմյանց փոխկապակցված առանձին բաղկացուցիչ մասերի միասնություն է, որոնք համագործակցում են միմյանց ու մարդու հետ:
Համակարգիչը բաղկացած է հիմնական և օժանդակ սարքերից: Հիմնական սարքերն են համակարգային բլոկը, մոնիտորը և ստեղնաշարը , իսկ օժանդակ սարքեր են տեղեկատվության մուտքի և ելքի սարքերը, որոնք ապահովում են տեղեկատվության ներածումն ու արտածումը: Օժանդակ սարքերի թիվը տարեցտարի համալրվում է, ինչը
հնարավորություն է տալիս ընդլայնել համակարգչի ստանդարտ գործառույթները (ֆունկցիաները): Համակարգիչի բաղկացուցիչներն են՝ ֆիզիկական սարքավորումներն ու ծրագրերը;

Մայրական սալիկ- (Mother Board) համակարգչի գլխավոր հանգույցնէ, որին միանում են մնացած բոլոր մասերը: Այն ապահովում է այդ սարքերի փոխկապակցված աշխատանքը և տվյալների փոխանակումը :Գրավում է համակարգչի գրեթե ամբողջ հատվածը, համակարգչի ամենակարևոր կոմպոնենտներից մեկն է:  Նրան են միացված բոլոր ներքին սարքերը՝ հատուկ միացման տեղերով՝ միակցիչներով: 

Համակարգային բլոկ -Ժամանակակից համակարգային բլոկը փոխկապակցված սարքերի հավաքածու է, որն ապահովում է համակարգչի նորմալ աշխատանքը: Համակարգային բլոկի իրանում են տեղակայված համակարգչի աշխատանքն ապահովող բոլոր սարքերը , այլ կերպ համակարգիչը հենց համակարգային բլոկն է, իսկ մոնիտորը՝ ինֆորմացիայի արտացոլման միջոցը:
Համակարգային բլոկի կառուցվածքային տարրերն են.
 Իրանը (Case), որը յուրատեսակ մետաղական արկղ է, որի մեջ տեղակայվում են համակարգչի բաղկացուցիչ մասերը:
 Սնուցման բլոկը (Power Unit), որը մատակարարվում է իրանի
(Case) հետ միասին և հանդիսանում է համակարգչի հիմնական մասը: Այն
փոխակերպում է էլեկտրական ցանցի փոփոխական հոսանքը հաստատունի
և ապահովում է համակարգչի բոլոր մասերի համապատասխան էլեկտրասնուցումը :

Կենտրոնական պրոցեսորը CPU (Central Processing Unit) իրականացնում է տվյալների մշակումը, համակարգչի բոլոր թվաբանական-տրամաբանական գործողությունները, կատարում է համակարգչային ծրագրերը,
կառավարում է համակարգչի սարքերի աշխատանքը: Հենց պրոցեսորի
տեխնիկական բնութագրերն են որոշում անհատական համակարգչի հնարավորությունները և աշխատանքի արագությունը: Վայրկյանում կարող է կատարել 3 միլիոնից մինչև 15 միլիոն գործողություն: Համակարգչի վրա ամենաարագագործ սարքն է, մայրական սալիկի վրա ունի իր ամրանալու տեղը: Շատ արագ տաքանում է, այդ պատճառով պրոցեսորի վրա քսում են հատուկ մածուկ՝ թերմոմածուկ, վրան տեղադրված է նաև օդափոխիչ, որպեսզի երկար աշխատի: 

 Օպերատիվ հիշողության սարք (RAM- Rendom Access Memory), որն օգտագործվում է կատարվող ծրագրերի ու պրոցեսորի կողմից մշակվող
տվյալների պահպանման համար: Այն իրենից ներկայացնում է ոչ մեծ տպասալիկի վրա տեղակայված էլեկտրոնային միկրոսխեմաների համախումբ, և
նրա մեջ ժամանակավորապես պահվում են բեռնավորված ծրագրերը և այն
տվյալները, որոնք անհրաժեշտ են համակարգչի աշխատանքի համար`
օպերացիոն համակարգի, սարքերի և կատարվող ծրագրերի տվյալների
արագ փոխանակման համար: Հիշողության ծավալը ազդում է համակարգչի
արագության վրա, և այն կորչում է համակարգչի էլեկտրասնուցման անջատման դեպքում: Այս հիշողության ծավալից և արագագործությունից է կախված համակարգչի արագագործությունը: Պատասխանատու է ժամանակավոր հիշողության համար: 

 Կոշտ սկավառակով կուտակիչը (Hard Disk Drive-HDD)  տեղադրվում է բոլոր անհատական համակարգիչներում և հանդիսանում է ինֆորմացիայի ամենատարածված կրիչը: Այն մագնիսական սկավառակների և զգայուն գլխիկների հիման վրա կառուցված էլեկտրամեխանիկական սարքավորում է: Կոշտ սկավառակը նախատեսված է գործնականում անսահմանափակ ժամանակով ինֆորմացիա պահելու համար:

Օպտիկական սկավառակների կուտակիչը լազերի հիման վրա աշխատող էլեկտրամեխանիկաօպտիկական սարքավորում է՝ նախատեսված օպտիկական սկավառակներից ինֆորմացիայի ընթերցման և դրանց վրա տվյալների գրանցման համար:

Ճկուն սկավառակով կուտակիչը (Floppy Disk Drive-FDD) նախատեսված է ճկուն սկավառակից ինֆորմացիայի ընթերցման համար, ինչպես
նաև համարվում է ինֆորմացիայի պահպանման և տեղափոխման միջոց;

 Ընդլայնման քարտերը ձայնային քարտը, տեսաքարտը և ցանցային քարտը տեղադրվում են մայրական սալի հատուկ բնիկներում և ընդլայնում նրա ֆունկցիաները:

Ձայնային քարտը (Sound Card ) օգտագործվում է ձայնի վերարտադրման համար և, սովորաբար, ներկառուցված է լինում մայրական սալիկում:
Տեսաքարտը (Video Card) ինֆորմացիան արտապատկերում է մոնիտորի էկրանին: Որոշ դեպքերում տեսաքարտը ներկառուցված է լինում մայրական սալիկի վրա:
Ցանցային քարտը (Network card ) օգտագործվում է լոկալ
ցանցի միացման համար և, սովորաբար, ներկառուցված է լինում մայրական
սալում: Ժամանակակից համակարգիչներում օգտագործվում են ցանցային
տպասալեր, որոնք հնարավորություն են տալիս միացնել Fast Ethernet /Gigabit Ethernet (100/1000 Մբ/վրկ արագության) ստանդարտի ցանցին:

2.Ի՞նչ պերիֆերային սարքավորումներ գիտեք
Պերիֆերային սարքավորումներն այն լրացուցիչ սարքավորումներն են, որոնք միացվում են համակարգչին:

  • Ստեղնաշար(keyboard)՝ թույլ է տալիս համակարգչում կատարել մուտքագրումներ. թվեր, տառեր, սիմվոլներ:
  • Մկնիկ(mouse) ինֆորմացիայի ներածման ունիվերսալ միջոց է: Մկնիկի աշխատանքի սկզբունքը բավականին պարզ է. այն սահում է հարթ մակերևույթով, հատուկ տվիչները հսկում են նրա շարժումները և փոխակերպում դրանք մոնիտորի էկրանի վրա:
  • Ծրիչ (Սկաներ) թույլ է տալիս սկանավորել, պատճենել նկարը, փաստաթուխտը կամ այլ օբյեկտներ և տեղադրել դրանք համակարգչում.
  • Խոսափող, (Միկրոֆոն) մեր ձայնը մտցնում է համակարգչի մեջ
  • Թվային ֆոտոխցիկ (ֆոտոապարատ)
  • Թվային տեսախցիկ (վիդեոկամերա)
  • Վեբ խցիկ  — հնարավորություն է տալիս լուսանկարելու ինչպես նաև ուղիղ եթերով պատկերներ փոխելու այլ օգտվողներին

3.Ի՞նչ խմբերի են բաժանվում պերիֆերային սարքավորումներ (ըստ խմբերի թվեք երեք սարք-սարքավորում)

Մուտքի սարքավորումներ,ելքի սարքավորումներ,մուտքի և ելքի սարքավորումներ

Մուտքի սարքավորումներ

Բոլոր այն սարքաորումները, որոնք ինֆորմացիա են մուտք անում համակարգիչ, կոչվում են մուտքի սարքավորումներ։

  • Ստեղնաշար
  • Մկնիկ
  • Ծրիչ

Ելքի սարքավորումներ

Բոլոր այն սարքավորումները, որոնք ինֆորմացիա են հանում համակարգիչից կոչվում են ելքի սարքավորումներ։

  • Դինամիկ -թույլ է տալիս լսելու համակարգչից դուրս եկող ձայները
  • Էկրան (Մոնիտոր) -սրա շնորհիվ է որ մենք տեսնում ենք համակարգչում տեղի ունեցող յուրաքանչյուր բան
  • Պրոեկտոր -կարող է փոխարինել էկրանին, բացում է համակարգչում երևացող յուրաքանչյուր ինֆորմացիայի կրկնօրինակը
  • Վիդոքարտ- սրա շնորհիվ է, որ մենք կարողանում ենք նայել վիդոներ, խաղալ խաղեր, կատարել գրաֆիկական խմբագրումներ՝ մոնտաժ
  • Տպիչ կամ պրիտեր — սարք, որը օգտագործվում է համակարգչից տեքստ կամ պատկերներ տպելու համար
  • Ականջակալ — օգտագործվում է ձայն լսելու համար

Ելքի և մուտքի սարքավորումներ

Դրանք այն սարքավորումներն են, որոնք կարողանում են ինֆորմացիան միաժամանակ և՛ ներկրել համակագիչ, և՛ հանել համակարգչից:

  • Կոշտ սկավառակ (HDD) — սա համակարգչի ներքին հիշողությունն է (C և D) դիսկեր
  • Կրիչ (Ֆլեշկա)
  • Ձայնային քարտ — ապահովում է համակարգչի ձայնի լսելիությունը
  • Wi-Fi ցրիչ — էլեկտրական ազդանշնանների միջոցով տարածում է ինտերնետը: Որպեսի ցրիչը ինտերնետ տարածի անհրաժեշտ է, որ միացված լինի լարայանին ինտերնետին
  • Վիդեոելքով վիդեոքարտ — այս սարքավորման միջոցով հնարավոր է լինում համակարգիչների միացնել վիդեոի ձայնագրման հատուկ սարքեր
  • Օպտիկական (CD և DVD) և ճկուն (FDD) դիսկեր, դիսկակիրներ

4.Ներկայացնել անձնական համակարգչի պարամետրային ցուցիչը՝ կցելով նկարը



5. Հիմնական գործածական ընդլայնումների թվարկում, գործածման առանձնահատկություններ
Համակարգչի մեջ օգտագործվում է 3 տիպի ընդլայնումներ ՝ թղթապանակ/ folder/ ֆայլ,/ նկար word doc, excell, ձայնագրություններ, պիտակ/ shortcut/-իրական թղթապանակ :

Комментариев нет:

Отправить комментарий