суббота, 18 сентября 2021 г.

Հեքիաթային Լոռի. եռօրյա հայրենագիտական ճամբար


Ճամբարի կազմակերպման ժամանակահատվածը՝  սեպտեմբերի 24-26
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ, այլ ցանկացողներ, նախագիծը բաց է...
Ճամփորդության ղեկավարներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան
Ճամփորդության երթուղին՝ 
Մեկնում՝ Երևան-Ապարան- Սպիտակ-Վանաձոր-Դսեղ-Գարգառ
Վերադարձ՝ Գարգառ-Լոռե բերդ-Ամրակից-Վանաձոր-Սպիտակ-Ապարան-Երևան:
Գիշերակացը՝ Երկրաբանի տուն հյուրատանը
Մեկնարկ՝ Սեպտեմբերի 24-ին, Մայր դպրոցից, 12:30, ավարտ՝ սեպտեմբերի 26-ին, 18:00, Մայր դպրոց: 

Ճամփորդության նպատակը՝
  • Հայրենագիտական բացահայտումներ,
  • Քայլարշավների կազմակերպում,
  • Միդլ TV-ի հերթական թողարկման նկարահանում,
  • Թումանյանական ընթերցումներ,
  • Կրթական փոխանակումներ:
Նախագծի ընթացքը՝
  • Սովորողները ծանոթանում են նախագծին, հանդես գալիս առաջարկություններով, գրանցվում, 
  • Նախապատրաստական աշխատանքի իրականացում, 
  • Ճամփորդության իրականացում,
  • Նախագծի արդյունքների ամբողջացում և հրապարակում:
Ճամփորդության գործունեության ուղղություններ
  • Հայրենագիտություն. ճանաչում ենք մեր հայրենիքը
  • Ընթերցումներ. կարդում ենք Թումանյան
  • Քայլարշավներ
  • Կրթական փոխանակումներ
  • Միդլ TV-ի նկարահանումներ
  • Սննդի կազմակերպումը՝ որպես ինքնասպասարկում
  • Ինտելեկտուալ խաղեր:
Հայրենագիտական կանգառներ
  • Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի
  • Դսեղ, Հովհաննես Թումանյան տուն-թանգարան, Սուրբ Գրիգորի Բարձրաքաշ
  • Արևածագի ձոր, Հնեվանք
  • Ստեփանավան, Լոռե բերդ
  • Ամրակիցի Սուրբ Նիկողայոս Հրաշագործի եկեղեցի
  • Ուրասարի Ջրաշուշանների լիճ
Կրթական փոխնակումներ Գարգառի միջնակարգ դպրոցի հետ: Համագործակցությունը ներառում է.
  • Շրջայց, ծանոթություն դպրոցում
  • Միասնական ընթերցումներ Գարգառի սովորողների հետ. կարդում ենք Թումանյան
  • Միջին դպրոցի ամսագրերի և Միդլ Tv-ի ներկայացում, Գարգառի սովորողների հետ համագործակցության սկիզբ օնլայն հարթակում, պայմանավորվածություններ:

Ծրագիր
Սեպտեմբերի 24
12:30-մեկնում Մայր դպրոցից
14:30-կանգառ Վանաձորում,  այցելություն Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, ընդմիջում
16:00- Դսեղ, շրջայց Թումանյանի տուն-թանգարանում / կամ այցելություն Քառասնից Մանկանց վանք
17:00- քայլք Սուրբ Գրիգորի Բարձրաքաշ եկեղեցի, Գիքորի աղբյուր, 
19:00- ժամանում Գարգառ, իրերի տեղավորում
20:00- ընթրիք, թեյխմություն
21:00- հավաք խմբում, օրվա ամփոփում, տպավորություններ, ինտելեկտուալ խաղեր:
22:30- քուն

Սեպտեմբերի 25
08:00- վերկաց, հիգիենայի ժամ, առավոտյան մարզանք
09:00- նախաճաշ
10:00- այցելություն Գարգառի դպրոց, կրթական փոխանակումներ
12:00- քայլք գյուղում, վերադրձ հյուրատուն
13:00- ճաշ
14:00-18:00- արշավ Արևածագի ձոր, Հնեվանք
19:00- ընթրիք
20:00- հավաք խմբով, օրվա ամփոփում, ինտելեկտուալ խաղեր, ազգային պարեր, խարույկ
22:30- քուն

Սեպտեմբերի 26
08:00- վերկաց, հիգիենայի ժամ, առավոտյան մարզանք
09:00- նախաճաշ
10:00- իրերի հավաքում, հրաժեշտ
11:30- Ստեփանավան, Լոռե բերդ
13:00- Ջրաշուշանների լիճ, Ուրասար
14:00- Ամրակից , Սուրբ Նիկողոայոս եկեղեցի
Մինչև 18:00- վերադարձ Երևան

Եռօրյա ճամբարի ուղեգրի արժեքը մեկ սովորողի համար 13.000 է:
Տրանսպորտի գումար՝ 110.000 դրամ / մի մասը՝ կրթահամալիրի աջակցությամբ:
Գիշերակաց` 6000 դրամ/ երկու գիշեր, մեկ գիշերը՝ 3000 դրամ/
Սնունդ՝ 3000 դրամ / օրը՝ 1000 դրամ/:
Հովհանես Թումանյանի տուն-թանգարանի մուտքավճար՝ 300 դրամ, Լոռե բերդի մուտքավճար՝ 100 դրամ:

Վարորդ՝ , տրանսպորտ՝ sprinter, 20 տեղ:

Ընթերցանության նյութեր
Կարդում ենք Թումանյան. ,,Թմկաբերդի առումը,, , ,,Սասունցի Դավիթ,, ,,Իմ երգը, :

Անհրաժեշտ իրեր
  • Քնապարկ
  • Առաջին օրվա համար սնունդ՝ բրդուճներ, ջուր
  • Անձնական հիգիենայի պարագաներ
  • Գիշերազգեստ, հողաթափեր
  • Տաք հագուստ, փոխնորդ հագուստ
  • Արշավների համար հարմար հագուստ, սպորտային հարմար կոշիկներ, ուսապարկ
  • Անձնական ճամփորդական սպասք
  • Արևայրուքի քսուկ, ակնոց, գլխարկ
  • Աղբի տոպրակ, ձեռնոց, ախտահանող միջոց:
Ակնկալվող արդյունքը՝
  • Շարունակական համագործակցություն Գարգառի դպրոցի սովորողների հետ, օնլայն հարթակում մասնակցություն Միդլ Tv-ի թողարկումներին Գարգառից նկարահումներով, թարգմանչական և ստեղծագործական ամսագրերին:
  • Մասնակից սովորողների տպավորությունների ներկայացում բլոգում՝ պատումի և ֆոտոշարքի տեսքով:
  • Միդլ Տվ-ի թողարկման նկարահանում: 
Մասնակցել ցանկացողները գրեն S.mnacakanyan@mskh.am   կամ tatev.abrahamyan@mskh.am էլ. հասցեներին: 

Մասնակիցներ 
1.Նարեկ Ենգոյան, 6-րդ դասարան
2.Մանե Հովսեփյան, 7-րդ դասարան
3.Մարի Անանյան, 7-րդ դասարան
4.Դավիթ Մալխասյան, 7-րդ դասարան
5.Անահիտ Առաքելյան, 6-րդ դասարան
7.Ջոնաթան Տանիէլյան, 6-րդ դասարան
8.Քրիստոֆեր Տանիէլյան, 6-րդ դասարան
9. Նանե  Թորոսյան, 7-րդ դասարան
11.Խաչիկ Սաֆարյան, 8-րդ դասարան
12.Լիլիթ Զոհրաբյան, Խաչիկի մայրիկ
13.Հենրիկ Կարապետյան, 6-րդ դասարան
14.Էդմոն Սահակյան, 6-րդ դասարան
15. Սամվել Աբգարյան, 6-րդ դասարան

Комментариев нет:

Отправить комментарий