вторник, 28 сентября 2021 г.

Նախագիծ. թեմա երրորդ


1. Կազմել մեկ նախագիծ՝ իր բոլոր փուլերով, հրապարակել բլոգում, սովորողների հետ իրականացնել այն: 

2. Գնահատել նախագիծը՝ իրականացնելուց հետո, բլոգում ներկայացնել արդյունքները. անդրադարձ՝ նախագծի դրական, հաջողված կողմները, թերությունները, բացթողումները: 
Նախագծի արդյունքները հավաքված են այստեղ
Նախագծի նպատակն էր ծանոթանալ անընդհատ զարգացող ժամանակակից գրականությանը, այն գրականությանը, որը կհետաքրքրեր 6-7-րդ դասարանի սովորողներին: 
Նախագիծը համարում եմ հաջողված, քանի որ ուսումնասիրությունների ընթացքում բացահայտեցինք մեզ համար անծանոթ բազմաթիվ հեղինակների, բազմաթիվ ստեղծագործություններ: Ժամանակակից գրականությունը կանգնած չի մնում, ամեն օր ամբողջ աշխարհում ստեղվծում են , հրապարակվում են նոր գրքեր, դառնում բեսթսելլերներ: Դրանցից շատերը չկան հայերեն լեզվով, սա հնարավորություն էր նաև համացանցում  հայալեզու նյութեր ավելացնելու:
Սովորողները նույնպես հաճույքով են աշխատել, ամեն օր քննարկել ենք, ուսումնասիրել, հետազոտել, աշխատանքները արվել են և՛ տանը, և դպրոցում: 

Թերություններ, բացթողումներ
  • Նախագիծն իրականացնելու համար մեկ շաբաթ էր նախատեսված, սակայն նախագիծն այնպիսին է, որ կարող է շուրջտարյա դառնալ, այդպես ավելի ճիշտ կլինի: 
  • Ստեղծագործությունները հիմնականում վեպեր կամ վիպակներ են, իսկ սովորողները սիրում են աշխատել կարճ նյութերի հետ: 
  • Հետազոտական աշխատանք նույնպես սովորողները պետք է անեին, պետք է փնտրեին գտնեին տարբեր ժամանակակից հեղինակների,  այս գործընթացը բարդեցնում էր աշխատանքը, քանի որ ոմանք՝ նայելով տարբեր կայքեր, էջեր արագ գտան իրենց հեղինակին, իսկ ոմանք ընդհանուր տեղեկատվության մեջ չէին կողմնորոշվում: Կարծում եմ՝ ավելի հարմար է, որ ուսուցիչն առանձնացնի մի քանի կայքեր և հեղիանկեր, որպեսզի ընտրեն և աշխատեն: Իսկ մյուս սովորողները, ում այդ հեղինակները չեն հետաքրքրի, կարող են ինքնուրույն փնտրել և լրացնել ցանկը: 

Комментариев нет:

Отправить комментарий