1. Կարդալ կարգը, քննարկել, անել առաջարկություններ, դիտարկումներ
Կարգում ներկայացված են ուսումնական նախագծի իրականցմանը վերաբերող կարևոր կետեր: Ընդհանրապես կարգերը հեշտացնում և կոնկրետացնում են ուսումնական աշխատանքը:
Կարևոր նշում է ուսումնական նախագծերի բաց լինելը, քանի որ նախագծային ուսուցումը հեղինակային կրթական ծրագրի առանձնահատկություններից մեկն է, ծրագրի տարածման միջոց է:
Նախագծերը, արդյունքները ներկայացվում են կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ստուգատեսներին, հրապարակային հաշվետվությունը՝ հեղինակային կրթական ծրագրի ստեղծագործական հավաքներին, ամփոփվում են կլոր սեղան-հավաքով։ (Մեջբերված է կարգից)
Առաջարկում եմ այստեղ ավելացնել ՝ նախագծերի արդյունքները կարող են ամփոփվել նաև մանկավարժական հոդվածով:
2. Կարդալ բոլոր հոդվածները, գրավոր վերլուծել հոդվածներից մեկը:
Կարդացել եմ բոլոր հոդվածները, առանձնացրեցի Նունե Մովսիսյանի ,,Ուսուցման նախագծային մեթոդ,, հոդվածը:
Հոդվածում մանրամասն ներկայացված էր նախագծային մեթոդը, նախագծային մեթոդով աշխատելու եղանակը, ձևը, ընթացքը: Հոդվածը շատ հարմար նյութ կարող է լինել հատկապես նոր ընդունված աշխատողների համար, քանի որ մանրամասն տեղեկություն է տալիս նախագծային մեթոդի, նախագծային ուսուցման վերաբերյալ:
Նախագիծը թույլ է տալիս ուսուցումն իրականացնել ավելի հետաքրքիր, ներառում է և իրականացնելու ընթացքում սովորողը ձեռք է բերում մի շարք կարևոր հմտություններ՝ հետազոտական հմտություններ, մեդիահմտություններ, համադրելու կարողություններ, ստեղծականություն և այլն: Ամենակարևորը նախագիծը թույլ է տալիս տեսնել հստակ արդյունք, որն էլ , ըստ իս, ամենագրավիչն է սովորողների համար:
Հոդվածում առանձնացված էր նախագծին ներկայացվող պահանջներ հատվածը, որտեղ շատ պարզ ներկայացվում էր, թե ինչ փուլեր պետք է ունենա նախագիծը:
Նախագծային գործունեության մեջ ամենակարևորը սովորողին ազատություն տալն է, սովորողին լսելը, աշխատանքի առյուծի բաժինը սովորողինը դարձնելը, և այդ պարագայում սովորողը հանդես կգա և՛ առաջարկներով, և՛ իր վրա կվերցնի նախաձեռնությունը, և՛ մոտիվացված կլինի: Ուսուցիչը դառնում է միայն խորհրդատու, ուղղորդող:
Կարևոր է նաև նախագծի ամփոփումը, որը սովորողին ներկայանալու և ներկայացնելու հնարավորություն է տալիս:
Комментариев нет:
Отправить комментарий