пятница, 10 сентября 2021 г.

Նախագծերով ուսուցում


Իրականացման ժամանակահատվածը՝ շուրջտարյա
Մասնակիցներ՝ 7-8-րդ դասարանի սովորողներ 

Նպատակը՝
  • Զարգացնել նախաձեռնելու, երևակայելու հմտություններ
  • Ինքնուրույն հանդես գալու հնարավորություն տալ
  • Հետազոտական աշխատանք կատարելու հմտություններ ձեռք բերել
Նախագծի բովանդակությունը՝
Քննարկում ՝ ի՞նչ է նախագիծը, ինչպե՞ս կազմել նախագիծ:
Սովորողները հանդես են գալիս առաջարկություններով, քննարկում ենք առաջարկվող տարներակները: 

Սովորողները ձևակերպում են իրենց անհատական նախագծերը: 
Նախագծերը պետք է լինեն հետաքրքիր, բխեն սովորողների հոբբիներից կամ հետաքրքրություններից, թեմայի սահմանափակում չկա, սակայն պետք է ներառեն մայրենի լեզու, լեզվագործունեություն, հետազոտական-վերլուծական աշխատանք: 

Քննարկում ենք ձևակերպած նախագծերը, լրացումներ անում: 
Յուրաքանչյուր սովորող շարունակում է աշխատել իր նախընտրած նախագծով, հնարավոր են խմբային նախագծեր: 

Արդյունքում՝ 
  • սովորողը կդառնա ավելի ինքնուրույն,
  • հետազոտական աշխատանք կատարելով կսովորի և նոր հմտություններ ձեռք կբերի, 
  • կունենա պատրաստի աշխատանքային փաթեթ՝ թարգմանություններ, ընթերցանության նյութեր, վերլուծություններ, տեսանյութեր և այլն: 
Արդյունքը հրապարակվում է կայքում և սովորողների բլոգներում: 

Սովորողների առաջարկած նախագծեր՝ 

Комментариев нет:

Отправить комментарий