воскресенье, 12 сентября 2021 г.

Չափորոշիչ. թեմա առաջին


1. Հանրակրթության պետական չափորոշիչը կարդալ, դուրս բերել հայոց լեզու, գրականություն ծրագրի, գիտելիքի, ինչպես նաև արժեքների և վերաբերմունքի ձևավորմանը վերաբերող վերջնարդյունքները: 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

1) Վերլուծի և ընկալի տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանա դրանց հիմնական գաղափարը:
2) Հայերեն ազատ զրուցի իրեն հետաքրքրող թեմաների մասին, կառուցի ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառի ոչ
վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ:

3) Գնահատի իր և ուրիշների կարծիքն ու փաստարկները, վերլուծի պատճառահետևանքային կապերը և կայացնի որոշմներ:

4) Դրսևորի հետազոտելու, փորձարկելու, տարբեր գործիքակազմեր համադրելու կարողություն, ուրիշների հետ համատեղ կամ ինքնուրույն մշակի և իրականացնի նախագծեր:
5) Ստանա, վերլուծի, գնահատի և ներկայացնի անհրաժեշտ տվյալներ, առաջարկի վարկածներ:
6) Գտնի և օգտագործի տեղեկույթ տարբեր աղբյուրներից, որոշի և բնթագրի աղբյուրի արժանահավատությունը և այն օգտագործելիս կատարի հղմներ:
7) Արտահայտի, հիմնավորի և պաշտպանի սեփական տեսակետը և դիրքորոշմը:
8) Արդյունավետ կազմակերպի իր ուսմնական գործընթացը և ավարտի աշխատանքներն առանց անմիջական վերահսկողթյան, կիրառի ինքնակրթության որոշ մեթոդներ:

9) Ճանաչի ստեղծագործական տարբեր ժանրեր և ոճեր, արվեստի միջոցով ստեղծագործաբար արտահայտի իր գաղափարները և հույզերը:

2. Գտնել հայոց լեզու և գրականություն. հիմնական դպրոց կամ Հայոց լեզու, գրականություն. Ավագ դպրոց /յուրաքանչյուրդ ձեր օղակի/ հեղինակային կրթական ծրագրերում առկա այդ բաղադրիչները՝ գիտելիք, հմտություն, դիրքորոշում, արժեքային համակարգ, և համեմատել:

1) Գրավոր ու բանավոր ճիշտ խոսքի և հստակ արտահայտման անհրաժեշտ հմտությունների մշակում։

2) Սովորողի խոսքային ինքնարտահայտման պահանջմունքի պահպա­նում ու զորացում. մեդիահմտությունների անընդհատ զարգացման միջոցով  խոսքի, ստեղծագործական մտահղացումների հրապարակայնացում, հանրայնացում  (բլոգի, կայքի, սոցցանցի և վիրտուալ այլ միջոցներով)։

3) Վերլուծական ու նկարագրական հմտությունների, ստեղծագործական, քննադատական մտածողության  զարգացում։

4) Lեզվաբանական գիտելիքների յուրացման և լեզվական նյութի միջոցով՝ սովորողների ընդհանուր կրթական հայացքների շրջանակի ընդարձակում:

5) Համացանցային տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու կարողություն, բառարաններից և տեղեկատու աղբյուրներից օգտվելու հմտու­թյան զարգացում։

6) Մայրենի լեզվի անաղարտության և առաջնայնության պահպանում։

7) Սովորողի կողմից մայրենի լեզվով`  բանավոր և գրավոր խոսքի միջոցով, սեփական մտքերը, հույզերն արտահայտելու, մարդկանց հետ հաղորդակցվելու,  շրջապատող աշխարհը և մարդկանց հասկանալու, բնության,  հասարակության և մարդու մասին գիտելիքներ ստանալու հմտության, կարողության ձեռքբերում։

8) Սովորողների կողմից լեզուն որպես մշակութային արժեքի ընկալում,  այն կրելու, պահպանելու ու տարածելու անհրաժեշտության գիտակցում։

9) Սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելու և զարգացնելու, ինքնակրթության, ինքնադաստիարակության, ինքնակատարելագործման մղելու կարևորում:

Համեմատություն

Հանրապետական պետական չափորոշչում հիմնական ուղղվածությունը տարվում է սեփական մտքերը հայերեն գրավոր և բանավոր գրագետ արտահայտելու, հաղորդակցվելու, քննադատական- պատկերավոր մտածողություն զարգացնելու, և նման այլ ձևակերպումների ուղղությամբ: 

Հեղինակային կրթական ծրագրում լեզվի ուսուցման նպատակաուղղվածությունը լրիվ այլ է, ավելի խորքային և ընդգրկուն, որոնք շարադրված են նպատակաուղղվածության հատվածում: Առանձնացնեմ ,,սովորողների կողմից լեզուն որպես մշակութային արժեքի ընկալման, այն կրելու, պահպանելու ու տարածելու անհրաժեշտության գիտակցումը,, հատվածը: 

3. Կարդալ, գտնել  հենքային ուսումնական պլանի և հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանների ընդհանրություններն ու առանձնահատկությունները: 

Հեղինակային կրթական ծրագրում ուսումնական պլանները ներկայացված են կոնկրետ ըստ կրթական աստիճանների՝ 1-3, 4-5, 6-8, 9, 10-12-րդ դասարաններ:

Ուսումնական պլանն ունի ընդհանուր և լրացուցիչ բաղկացուցիչներ: Ընդ որում՝ լրացուցիչ ուսումնական պլանում տնային աշխատանքը սովորողի ընտրությամբ է: 

Առանձնահատկություններից է բլոգային ուսուցումը, որի մասին նշված է ուսումնական պլանի պարզաբանումներում, ինչն իհարկե չկա հենքային ուսումնական պլանում: 

Առարկայական դասընթացներ՝ իրենց կազմակերպման ձևով, տարբերվում են հենքային ուսումնական պլանից, պարզաբանումներում նշված են յուրաքանչյուրի դասավանդման առանձնահատկությունները: 

Հենքային ուսումնական պլանում ներկայացված են ուսումնական բնագավառները: Ուսումնական պլանը ներառում է երկու բաղադրիչ՝ պետական բաղադրիչ, դպրոցական բաղադրիչ: 


Комментариев нет:

Отправить комментарий