вторник, 21 сентября 2021 г.

Անկախության տոնը Թեժառույքի բարձունքին


Տարիների սովորության համաձայն Անկախության տոնը նշում ենք Հայստանի որևէ բարձունքում: Տարիների ընթացքում քանի՜ բարձունք ենք հաղթահարել՝ ամեն անգամ փորձելով նոր տեղեր բացահայտել: Եվ այս նախագիծը հայրենիքը ճանաչելու հերթական հնարավորություններից մեկն է: 
Այս տարի ընտրեցինք Մեղրաձոր գյուղը, Թեժառույքի վանական համալիրի բարձունքը: Չնայած նրան, որ տարիներ առաջ կրթահամալիրը Մեղրաձորում ամառային վրանային ճամբար էր կազմակերպել, վերջին տարիներին այս ուղղությամբ չէինք արշավել: 
Սեպտեմբերի 21-ին Սուրբ Երրորդության բակը մարդաշատ էր, տարբեր ուղղություններով բարձունքներ հաղթահարելու շտապող տարատարիք սեբաստացիներ: 
Եկեղեցու բակում մի պահ նկարվեցինք խմբով, լսեցինք կրթահամալիրի տնօրեն Սուսան Մարկոսյանին: 
Մեկ ժամից Մեղրաձորում էինք, սկսեցինք բարձրանալ անտառով՝ գյուղից հարավ: Անտառն ամբողջությամբ աշնանային գույներով, հասած վայրի խնձորներով, թափված կաղիններով լի էր: Հատված-հատված թեք բարձունքները չհաշված ՝ վերելքը առանձնապես բարդ չէ, բայց վայելելու տեսարաններ են՝ փոքրիկ արահետներ՝ ծառերով ծածկված, բաց կապույտ երկինք, շուրջբոլորը բարձրադիր ծառապատ ժայռեր: 
Մի քանի ժամը, որ անցակցրինք բարձունքին, ամենատպավորիչն էին, վայելեցինք բնությունը, մանրամասն ուսումնասցիրեցինք վանական համալիրը: 
Տեղացիներն ասում էին Թեժառույք անվանումը առաջացել է թեժ առու բառից, որովհետև ներքևում հոսում է Մարմարիկ գետ, որը ժամանակին շատ հորդահոս է եղել: 
Վանական համալիրը կառուցել են Զաքարյան իշխանները: Պատկանում է քաղկեդոնական եկեղեցիների թվին, դրա վառ ապացույցն է ցածր խորանը: Պատերին վրացական արձանագրություններ կան, մեկը մեկից տարբերվող ու հետաքրքիր զարդանախշեր՝ խաղողի տերևներ, թռչուններ և այլն, իսկ պատերի սպիտակ ծածկը թույլ է տալիս եզրակացնել, որ ժամանակին պատված է եղել որմնանկարներով: 
Վանքն իհարկե անմխիթար վիճակում էր՝ պատերին ժամանակակից արձանագրություններ, մոմերը վառում էին հենց խորանի վրա, և այլն: 
Խորանի երկու կողմերից դեպի եկեղեցու տանիք տանող գաղտնուղիներ կային, որոնք ամբողջությամբ բացված էին, իսկ բոլոր այցելուները իրենց պարտքն էին համարում անպայման բարձրանալ, կանգնել եղեցու տանիքում և խաչի մոտ նկարվել՝ առանց գիտակցելու, որ այդպես առաջին հերթին օգնում են, որ եկեղեցին ավելի շուտ ամբողջությամբ խոնարհվի: 

Օրը մարդաշատ էր, անընդհատ տարբեր խմբեր էին բարձրանում և՛ Երևանից, և՛ մարզերից: Ինչպես երևում է, Անկախության տոնը բարձունքներին սկսել են նշել շատերը: 
Լուսանկարներ՝














Комментариев нет:

Отправить комментарий