вторник, 28 сентября 2021 г.

Ընդհանուր մանկավարժություն. երկրորդ առաջադրանք


1. Մեդիագրադարանից առանձնացնել հաջողված և ամբողջական մի նախագիծ, հրապարակել բլոգում, գրավոր հիմնավորել ընտրությունը: 

Կարդացի և ուսումնասիրեցի գրադարանում առկա բոլոր ուսումնական փաթեթները: Հետաքրքիր փաթեթներ շատ կային, բայց առանձնացրի հենց այս փաթեթը, քանի որ կապված էր իմ մասնագիտության հետ: Այստեղ առանձնացված են ոչ ստանդարտ ստեղծագործություններ, տարբերվող հեղինակներ, ստեղծագործությունները ծավալով մեծ չեն, յուրաքանչյուրի հետ կա նաև առաջադրանքների փաթեթ, որը օգնում է ավելի լավ հասկանալ ստեղծագործության գաղափարը, ասելիքը: Կարծում եմ՝ առանձնացված ստեղծագործությունները ժամանակակից սովորողի համար իսկապես գրավիչ են: 
Փաթեթը շատ հարմար է և՛ անհատական ընթերցման համար, և՛՝ դասարանում անցնելու: 

2. Բլոգում հրապարակել ուսումնական նախագծի կառուցվածք, գրավոր շարադրել ուսումնական նախագծին ներկայացվող պահանջները:

Ուսումնական նախագիծը կարող է կառուցվել ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի, դասընթացի ծրագրի կամ ուսուցչի անհատական նախաձեռնության: 
Ուսումնական նախագծին ներկայացվող պահանջներ.
  • պետք է լինի գրավիչ և հետաքրքիր սովորողի համար 
  • մշակմանը մասնակցի նաև սովորողը, առաջարկություններ և լրացումներ անի
  • հրապարակվի մեկնարկից մեկ շաբաթ առաջ, ավարտից առնվազն մեկ շաբաթ հետո հրապարակվի հաշվետվությունը
  • ձևակերպումը պետք է լինի կոնկրետ՝ նպատկով, իրականացման ընթացքով և այլն...
  • կապվի դասընթացի, ուսումնական օրացույցի հետ
  • լինի ուսումնական, հետազոտական
  • կարող է լինել կարճաժամկետ կամ երկարաժամկետ
  • հրապարակվի բաց և տեսանելի ՝ մասնակցել ցանկացողների համար

Ուսումնական նախագծի կառուցվածք
  • Անվանում/վերնագիր
  • Մասնակիցներ / ո՞ւմ համար է նախատեսված 
  • Իրականացման ժամանակահատվածը/ տևողությունը
  • Նպատակը
  • Խնդիրները
  • Իրականացման միջավայրը, տեղը
  • Անհրաժեշտ նյութեր, գործիքներ կամ հղումներ
  • Մեթոդներ -համագործակցային, խմբային, հետազոտական, այլ
  • Նախագծի բովանդակությունը/ նկարագրությունը
  • Նախագծի իրականացման ընթացքը
  • Նախագծի ակնկալվող արդյունքը
  • Նախագծի ամփոփում -արդյունքների հավաքում
  • Հնարավոր, հեռանկարային զարգացումներ
  • Արդյունքների հրապարակում և տարածում: 
Նախագծի օրինակ՝ արդյունքներով - Ժամանակակից մանկական գրականություն


Комментариев нет:

Отправить комментарий