Միջին դպրոցում շարունակվում է աշխատանքային եռուզեռը: Չնայած արձակուրդ է, սակայն մի խումբ սովորողներ վաղ առավոտից դպրոցում են՝ մաքրեցին բակը, ջրեցին միջանցքների, Մարմարյա սրահի բույսերը, դասավորեցին սենյակների գույքը: Բացի այս ամենօրյա աշխատանքները՝ Միջին դպրոցի աշխատանքային ջոկատը արձակուրդի ընթացքում կենտրոնացած է անհատական պահարանների վերանորոգման, մաքրման և ներկման աշխատանքների վրա. հեշտ գործ չէ: Տեսանյութը՝ Արևիկ Ներսիսյանի.
Կեսօրից հետո քայլեցինք Քոլեջի Վերնատուն, որտեղ դիտեցինք երկար սպասված ,,Ճամբուն վրայ,, ներկայացումը: Թատերախումբը կազմված էր և՛ ուսուցիչներից, և՛ սովորողներից, արևմտահայերենով խոսող սովորողներից: Տպավորիչ աշխատանք էր:
Մի հատված թատրոնից.
Առավոտը Միջին դպրոցում, բակի բարեկարգման, մաքրման աշխատանքներ. լուսանկարները՝ Երանուհի Խլղաթյանի.
Աշխատանքային ջոկատի օրը լուսանկարներով. լուսանկարները՝ Արևիկ Ներսիսյանի
Комментариев нет:
Отправить комментарий