понедельник, 4 октября 2021 г.

Աշնանային հավաքի երկրորդ օրը


Ամենամյա աշնանային հավաքի երկրորդ օրը Միջին դպրոցում սկսվեց տոնական ընդհանուր պարապմունքով: Սովորողների մի փոքր խումբ էլ բակն էր մաքրում , հավաքում. չէ՞ որ հատկապես տոնական օրերին միջավայրի բարեկարգմանը, գեղեցկացմանը պետք է ավելի ուշադիր լինել: 

Հոկտեմբերի 5-ը ոչ միայն աշնանային հավաքի երկրորդ օրն է, այլ նաև ուսուցիչների միջազգային օրը, որը նշվում է 1994 թվականից: Եվ՛ միջանցքներում, և՛ դասասենյակներում անկեղծ շնորհավորանքներ էին հնչում, բոլորը ժպտում էին: 

Օրը շարունակվեց հեղինակային կրթական ծրագիրը ներկայացնող տարաբնույթ նախագծերով՝ առարկայական նախագծեր, ընտրությամբ գործունեություններ, տեխնոլոգիական աշխատանքներ, երաժշտական համարների նախապատրաստություններ և այլն: 

Օրվա երկրորդ կեսին կլոր սեղան-քննարկումներ են: Այս անգամ թեման կրթահամալիրի էլեկտրոնային մատենավարությունն էր: Կլոր սեղանն անցկացվում էր Ավագ դպրոցի ընթերցասրահում: Կրթահամալիրյան փորձի ներկայացումից հետո բավական հետաքրքիր և երկար քննարկում սկսվեց մատյանների ընդհանուր ձևի և այլընտրանքային կրթական ծրագիր իրականացնող հաստատության մատյանների հնարավոր ընդհանուր դարձնել, դժվարությունների վերաբերյալ: Սեբաստացի մասնակիցներից բացի ներկա էին նաև ԿՏԱԿ-ից ներկայացուցիչ և այլ հյուրեր: 

,,Ուսուցչի տոն,, նախագծով համերգ-հյուրասիրություն էր կազմակերպված Մարմարյա սրահում: Ներկայացան նաև կրթահամալիրի դպրոցների ուսուցչական երգչախմբերը, երգեցին, որոշ խմբեր նաև պարեցին: Մի հատված կարող եք դիտել տեսանյութում



Օրը հագեցած էր և շատ տոնական: 
Լուսանկարներ ՝ 










Комментариев нет:

Отправить комментарий