1. Կարդալ կարգը, գրել դիտարկումներ, առաջարկներ:
Ամառային և ձմեռային ուսումնահետազոտական ճամբարները ամենագրավիչն են սովորողների համար: Կարգում ներկայացվում էր ճամբարների կազմակերպման ձևը, բովանդակությունը:
Կառաջարկեի ավելացնել, որ ջոկատների ղեկավարները առնվազն մեկ շաբաթ շուտ հրապարակում են ճամբարային նախագծերը: Ճամբարի պետը կամ ղեկավարը և ծրագրի ղեկավարը ջոկատավարների ներկայացրած նախագծերն ուղարկում են սովորողներին, ովքեր ընտրում են, թե որ ջոկատում են ցանկանում լինել:
Առաջարկում եմ նաև ճամբարի ընդհանուր հավաքների թվարկումը ավելացնել նաև այլ գործունեություններով:
2. Կարդալ հոդվածներից մեկը, քննարկել:
- Ջա՜ն, ճամբար ջան- Աշոտ Բլեյան
Նախ ասեմ, որ կրթահամալիրի հիմնադիր տնօրենի դիտարկումները, մեթոդական ուղեցույցները շատ օգտակար են, օգնում են ճիշտ և հետաքրքիր կազմակերպել ճամբարային գործունեությունը:
Ճամբարաներն ինքնանպատակ չեն, այլ ուսումնական աշխատանքի այլ ձև են, նույնիսկ ավելի հետաքրքիր, քան սովորական ուսուցումը:
Ճամբարները նաև հնարավորություն են տալիս, որ սովորողները ներկայանան նախաձեռնություններով, և սովորողը պետք է առաջ մղվի, դառնա կազմակերպող, առաջարկող:
Ճամբարներում զարգացման մեկ այլ փուլ է ընտանիքներով ընդգրկվելը, բազմազան են կրթահամալիրի տված հնարավորությունները. ընտանիքն էլ է հնարավորություն ունենում սովորելու, ընտանեկան ,,պրոդուկտ,, ստեղծելու, սովորեցնելու (հաճախ ծնողները հանդես են գալիս նաև վարպետության դասերով, որն անչափ խրախուսվում է կրթահամալիրի կողմից):
Տիար Բլեյանը ներկայացրել էր նաև ձմեռային ճամբարի ընթացքում իրականացված տպավորիչ նախագծեր: Ոգևորիչ է մի կողմից այն ուսուցիչների համար, որոնց նախագծերին անդրադարձել է Տիարը, մյուս կողմից հաջողված նախագծերը փորձի , մտքի, գաղափարի փոխանցում են :
Ի վերջո, ձմեռային ճամբարը նաև ստուգատեսային ճամբար է, որը բովանդակություն և գործունեություն է փոխանցում ճամբարային աշխատակարգին, ավելի հետաքրքիր, ուսումնահետազոտական դարձնում առօրյան:
Ճամբարները միշտ էլ խմբային, անհատական , ուսուցչական նախաձեռնությունների շրջան են. էլ երբ, եթե ոչ ճամբարին կտեսնենք երգչախումբ դարձած մանկավարժական կազմ, սովորեցնող սովորող:
3. Կարդալ կարգերը, գրել դիտարկումներ, առաջարկներ:
Կրթահամալիրի ձեռքբերումները ամառային ստեղծագործական բաց ճամբարներն են՝ բազմաբովանդակ:
Խմբերի տարատարիք լինելը կարծում եմ ավելի է հեշտացնում աշխատանքը, ճամբարականների մեջ շփում է ստեղծում, փորձի , իմացածի փոխանցում է տեղի ունենում:
Առաջարկում եմ ճամբարային գործունեության պարտադիր բաղադրիչների մեջ ավելացնել լողը:
Կարգում պետք է նաև նշվի, որ ճամբարի ղեկավարը և ճամբարային խմբի ջոկատավարը մինչև ճամբարի սկսվել, առնվազն մեկ շաբաթ շուտ, ըստ կարգի, պատրաստում և ներկայացնում են ճամբարի գործունեության մանրամասն նախագիծը:
Կարծում եմ՝ աշխատանքային ճամբարը պատանիների համար շփվելու, աշխատելու , մշակությային-մարզական գործունեության մասնակցելու հետաքրքիր ձև է: Վստահ եմ, որ ճամբարային այս կազմակերպումը մասնակիցներին կարևոր որակներ ու գործնական հմտություններ է փոխանցում:
Կարգում նշված է, թե երբ է սկսվում աշխատանքը, կառաջարկեի, որ ավելացվեր նաև երբ է ավարտվում, կամ օրվա կտրվածքով քանի ժամ է տևում:
4. Կարդալ հոդվածները, ընտրել մեկը, բլոգում գրավոր գրախոսել:
- Ուսումնական ճամբար. համագործակցային նախագծերի հունվար- Մարգարիտ Սարգսյան
Հոդվածում ամբողջական ներկայացված էր հեղինակային կրթական ծրագրի առանձնահտակություններից մեկը՝ ուսումնական ճամբարը: Ճամբարը՝ որպես համագործակցային նախագծերի հարթակ, որպես իրական և չօտարված կրթություն:
Ճամբարների անքակտելի մասն են կազմում ստուգատեսները, միաժամանակ ստուգատեսները օգնում են, որ ճամբարային գործունեությունն ավելի հետաքրքիր կազմակերպվի:
Հոդվածում առանձնացված ճամբարային ուղղությունները կարող են օգնել ցանկացած սկսնակ դասավանդողի՝ իր ճամբարային նախագիծը պատրաստելիս, նաև նոր մտքեր են առաջացնում, ուղղորդում:
Հաջողված ճամբարն արդեն զարգացման նոր ուղղություններ, նոր հարթակներ է փոխանցում հաջորդ ճամբարին: Եվ ամփոփումների ժամանակ արված դիտարկումներն ու լրացումները ձևավորում են նոր ուղղություններ, նոր հայացքներ:
Ճամբարային գործունեությունից միշտ առանձնացրել եմ ,,Սովորող սովորեցնող,, նախագիծը, քանի որ դա սովորողներին նախաձեռնելու, ինքնուրույն ինչ-որ բան սկսելու, իր իմացածն ընկերոջը, մյուս սովորողին փոխանցելու հնարավորություն է տալիս: Այժմ այս նախագիծը շուրջտարյա է, և հաճախ հենց սովորողն է առաջարկում, սկսում, նախաձեռնում, նույնիսկ ուսուցչի համակարգման կարիքը չի լինում:
5. Կազմել ճամբարային նախագիծ, հրապարակել բլոգում:
Комментариев нет:
Отправить комментарий