Չնայած օրը շաբաթ էր, սակայն մի խումբ սովորողների հետ քաղաքային տրանսպորտով ուղևորվեցինք Երևանի ամենահետաքրքիր թաղամասերից մեկը՝ Կոնդ: Ասեմ, որ քաղաքային տրանսպորտով երթևեկելն էլ իր յուրահատկությունն ունի:
Սուրբ Աստվածածին Զորավոր եկեղեցում հանդիպեցինք սեբաստացի պապիկ, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսան Հակոբյանին: Հանդիպման-զրույցի թեման , իհարկե, Երևանն էր: Մինչ այդ հասցրել էինք քայլել Կոնդում, լինել նաև Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Որքան էլ թվում է, թե Երևանը լավ ենք ճանաչում, կամ գոնե Կենտրոնը՝ իր փողոցներով, սակայն Երևանն իր գողտրիկ անկյուններում բազմաթիվ անակնկալներ ունի մեզ համար: Սուրբ Աստվածածին Զորավոր եկղեցին յուրահատուկ կառույց էր՝ իր յուրօրինակ բակով, վեհ շարվածքով: Ովքեր չգիտեն , հենց այս եկեղեցու մատուռում են գտնվում Սուրբ Անանիա առաքյալի մասունքները: Եկեղեցին լինքն է ուխտավորներով, ջերմեռանդ քրիստոնյաներով:
Տեղավորվեցինք եկեղեցու բակում, տեղի հոգևորականները սիրով տրամադրեցին տարածքը, թույլ տվեցին նաև բակի նստարնները հարմարացնել մեզ:
Պարոն Հակոբյանը զրույցը սկսեց հայտնի ճանապարհորդ Ժան Շարդենի արած նակարով: Շարդեն 1671-73 թվականներին ճամփորդել նաև Հայաստանի տարածքով և իր ուղեգրություններում արժեքավոր տեղեկություններ թողել Հայսատնի, Երևանի մասին:
Երևանը պատկերող հայտնի նկարում նշված է տասը կետ: Այդ 17-րդ դարից հայտնի կառույցներից էլ սկսեցինք մեր պատմությունը:
Ինչո՞ւ է կարևոր Շարդենի նկարը. այս այցելությունից մի քանի տարի անց 1679 թվականին մեծ երկրաշարժ տեղի ունեցավ, որի պատճառով Երևանը քանդվեց, վերակառուցված Երևանը փոփոխությունների ենթարկվեց:
Հանդիպումից մի հատված դիտեք տեսանյութում.
Զրույցը շատ հետաքրքիր էր, սեբաստացիական ընտանիքների ընդգրկումը կրթական գործին այն ավելի հետաքրքիր և ընդգրկուն է դարձնում:
Լուսանկարներ հանդիպումից.
Комментариев нет:
Отправить комментарий