пятница, 8 октября 2021 г.

Նախագծերով ուսուցում


Նախագծեր

1. Թարգմանություններ 
Ընտրել որևէ հետաքրքիր նյութ ռուսերեն, անգլերեն կամ այլ լեզվից, թարգմանել, ներկայացնել բլոգում: Նյութին կցել բնագրի աղբյուրը: 
Կայքեր, որոնցից կարելի է օգտվել.

2. Ստեղծագործական աշխատանքներ, շարադրություններ: 
Ներկայացնել ստեղծագործական աշխատանք, թեման ընտրել ինքնուրույն: 

3. Մեդիաընթերցումներ
Ընտրել հետաքրքիր ստեղծագործություններ, ընթերցել, ձայնագրել կամ տեսագրել, ներկայացնել բլոգում: 

4. Ընթերցանություն-վերլուծություն: 
Ինքնուրույն ընթերցել գրքեր, տարբեր ստեղծագործություններ: Ընթերցածը ներկայացնել բլոգում, վերլուծել: Կարող եք օգտվել և՛ կրթահամալիրի գրադարանից, և՛ օնլայն գրադարաններից: 
5. Թղթե թատրոն
  • Ինքնուրույն ընտրել փոքր ստեղծագործություններ
  • Թղթից կտրել, ներկել կերպարները
  • Ընթերցել տեքստը, ձայնագրել կամ տեսագրել
  • Պատրաստել տեսանյութ: 
6. Լեզվական խաղերի, գլուխկոտրուկների, վիկտորինաների պատրաստում: 

7. Կարդում ենք արևմտահայերեն
Ընտրել որևէ արևմտահայ գրող, կարդալ ստեղծագործությունները, ձայնագրել կամ տեսագրել․


7. Այլ առաջարկներ: Առաջարկները ուղարկել tatev.abrahamyan@mskh.am էլ. փոստին: 

Комментариев нет:

Отправить комментарий