среда, 27 октября 2021 г.

Կոմիտասյան օրերի ամփոփում Կոմիտասի թանգարան-ինստիտուտում


Գրեթե երկու շաբաթ է կարդում և քննարկում ենք Կոմիտաս` այս անգամ փորձելով այլ հայացքով նայել արդեն ծանոթ հեղինակին: 
Դիտեցինք Կոմիտասի մասին պատմող կարճ ֆիլմը, որը թույլ տվեց ավելի լավ պատկերացնել Կոմիտասի արած գործը և հենց իրեն՝ հեղինակին: 
Սովորողների տարբեր խմբերի հետ կարդացինք Կոմիտասի բանաստեղծությունները, Մուշեղ Գալշոյանի ,,Ծիրանի ծառ,, ժողովածուից մի քանի պատմվածք: 
Որոշ ստեղծագործություններ ձայանգրվեցին կամ տեսագրվեցին, փաթեթը՝ այստեղ
Նախագծի ավարտին որոշեցինք այցելել Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, որպեսզի ամփոփենք և ամբողջացնենք նախագիծը, լսենք թանգարան-ինստիտուտի մասագետներին, տեսնենք Կոմիտասին վերաբերող նյութեր, նմուշներ, և այլն: 
Չնայած նրան, որ այցը կազմակերպվեց աշնանային արձակուրդի օրերին, մի լավ խումբ  ցանկություն հայտնեցին մասնակցել: Մասնակից սովորողների մի մասը նոր է տեղափոխվել կրթահամալիր, թանգարան-ինստիտուտում առաջին անգամ էր, նաև հաճելիորեն հետաքրքրված էին: Սա նշում եմ, որովհետև կրթահամալիրի սովորողների մեծամասնությունը կրտսեր դպրոցներում տարաբնույթ նախագծերով հասցնում է մի քանի անգամ լինել Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Այստեղ սեբաստացիներին լավ են ճանաչում: 
Մասնակիցների մի խմբի հետ մեկնեցինք Մայր դպրոցից, մյուսները միացան մեզ թանգարանի մուտքի մոտ: Մոտ մեկ ժամ տևող շրջայցի ընթացքում հասցրեցինք ներկայացնել նաև մեր սովորածը Կոմիտասի մասին. ի վերջո, լավ է, երբ էքսկուրսավարը միայն չի պատմում, այլ անընդհատ հարցեր է տալիս, ավելի շատ զրուցում է սովորողների հետ, սովորողների ուշադրությունը սևեռում այս կամ այն իրին՝ սպասելով տարամաբանական եզրակացությունների: 
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը մի հետաքրքիր կառույց է, որտեղ հավաքված են Կոմիտասին և հայ երաժշտությանը առնչվող բազմաթիվ նյութեր, նկարաներ, Կոմիտասի արխիվը, նամակները և այլ հետաքրքիր փաստաթղթեր: Ինչին ուշադրություն դարձրին սովորողները կամ ինչն ամենից շատ հետաքրքրեց սովորողներին.
  • Սրահներից մեկում էկրանի վրա ցուցադրվում էր Կոմիտասի անցած ճանապարհը. որտեղից ուր է գնացել: 
  • Կոմիտասի գաղտնագիր նամակը:
  • Դասագրքերում, համացանցում հայտնի լուսանկարը, երբ Կոմիտասը ծառի ետևում թաքնված ձայնագրում է տոնի ժամանակ երգվող երգը:
  • Թանգարանի կառուցվածքը:
  • Ալեքսանդրիայում տրված ընթրիքի ճաշացանկը: 
Սրահներից մեկում կարճ երգեցինք ՝ Կաքավիկ :



Շրջայցից հետո քայլեցինք այգում, որտեղ գեղեցիկ աշուն էր, վայելեցինք և ընթերցեցինք Կոմիտաս.





Սովորողների տպավորությունները՝ 

Լուսանկարներ՝













Комментариев нет:

Отправить комментарий