1. Կարդալ հոդվածը, քննարկել :
Հոդվածը վերաբերում էր Բնագիտատեխնիկական ամենամյա ստուգատեսի բովանդակությանը, ըստ տարիքային խմբերի ներկայացված են բովանդակային ուղղություններ: Ինձ հատակպես դուր եկավ աշխատանքի կոնկրետությունը՝ ով պետք է անի, ինչ պետք է անի, ինչպես պետք է ներկայացնի, ուսուցչի դերը որն է:
Թվում է, թե բնագիտատեխնիական ստուգատեսը կարող է վերաբերել միայն հատուկ խմբերի, ուղղվածություն ունեցող դասարանների, բայց չէ, անգամ 2-4 տարեկան սանը կարող է մասնակցել, և բովանդակային ուղղությունները շատ էլ հետաքրքիր են, տեխնոլոգիական են :
Բովանդակային ուղղություններից ուշադրությունս գրավեց ,,կյանքում որևէ գործիքի այլ կերպ օգտագործելու օրինակ,, առաջադրանքը, կարծում եմ, շատ ստեղծագործական է, ռոդարիական ինչ-որ բան կա, հետաքրքիր կլիներ սովորողների տեսանյութերը նայել, ինչ-որ տեղ նաև մարդային հնարամտությունն է ցույց տալիս, հավես ,,լայֆխակեր,, ստեղծված կլինեն:
Ամենակարևորը ստուգատեսի բովանդակային միջուկը կապված էր կայանքում կատարվող գործունեությունների հետ, կյանքից օտարված չէր:
2. Գրավոր գրախոսել հոդվածներից մեկը. դիտարկումներ, առաջարկներ :
- Արտակարգ ստուգատեսի ամփոփում- Լիլիթ Սահակյան
Ընդհանուր ստուգատեսային ճամբարային գործունեության նկարագրումից զատ հոդվածում ներկայացված էր մեկ խմբի, դասարանի արված աշխատանքը: Արդեն բազմիցս խոսվել է , որ ճամբարային գործունեության մի մեծ և կարևոր բաղկացուցիչն մասն են կազմում ստուգատեսները՝ Բնագիտատեխնիական, Մարզական , Ազգարգրական, Դիջիթեք և այլն: Եվ այս ամենը դառնում է առօրյա աշխատանքի , գործունեության բաղկացուցիչ:
Հոդվածից երևում էր, որ ճամբարային ջոկատը շատ լավ է աշխատել, մասնակցել է բոլոր ստուգատեսներին, հանդես է եկել նախաձեռնություններով, ճամփորդել է և այլն: Ուսումնական ճամբարային, ստուգատեսային գործունեության լավ փորձ էր նկարագրված:
Ստուգատեսային հիմնական ուղղություններն էին՝
- Ռադիոթողարկումները- արվածը լուսաբանելու, հանրայնացնելու լավ ձև են:
- Բնագիտատեխնիական ստուգատես՝ Ծաղկանոց-լաբորատորիայում և Ագարակում- լավ հնարավորություն է կրթական պարտեզում քայլելու, կրթահամալիրի ուսումնական կենտրոնները, կրթահամալիրի հնարավորությունները ճանաչելու:
- Մարզական ստուգատես՝ հեծանվավարություն, լող, մարմնամարզություն:
- Ուսումնական ճամփորդություններ
- Սովորող-սովորեցնող նախագծեր
- Վարպետության դասեր- ընտանիքի ընդգրկում
- Ազգագրական ստուգատես:
Տպավորիչ ցանկ է, բոլոր նյութերի վրա դրված են հղումներ, հավելեմ նաև՝ գրագետ աշխատանք է արվել: Կեցցեք Լիլիթ Սահակյան և ընկերներ:
3. Գրավոր գրախոսել նյութը. դիտարկումներ, առաջարկներ, համեմատություն կարդացած մշակումների բովանդակության հետ:
Առաջարկում եմ ավելի կոնկրետացնել, թե ինչպես է տեղի ունենում ստուգատեսի ամփոփումը:
Նշված էր մրցանակային ֆոնդի ձևավորման, մրցանակների մասին, սակայն սա պետք է ավելի մանրամասն ներկայացնել, ի վերջո մրցանակը տրվո՞ւմ է ստուգատեսի ավարտին : Այսպես, թե այնպես, հիմնական մրցանակը կամ խրախուսելու ձևը, ճամփորդություններն են, ուղղակի պետք է կոնկրետ լինի, որ դեպքում են տրվում, ում կողմից են տրվում և այլն: Ինքս կողմ եմ ճամփորդությամբ խրախուսելուն:
Նախոր կարդացած նյութերից պարզ էր, որ աշխատակարգերը կազմվում են այնպես, որ ընդգրկում են կրթական բոլոր աստիճանների սովորողներին, և սա կարևոր ու մեծ ձեռքբերում է:
Տեսանելի էր նաև ընտանիքիների ընդգրկումը, փաստացի դրան են ուղղված ընտանեկան ստուգատեսային նյութերը և վարպետության դասերը, որ վարում են տարբեր մասնագիտությունների տեր ծնողներ:
Կարգը վերաբերում էր ընդհանուր ստուգատեսներին, իսկ ստուգատեսները բազմաբովանդակ են, տարբեր ուղղվածության են, գուցե յուրաքանչյուր ստուգատեսի համար էլ պետք է առանձին փոքրիկ կարգ մշակվի՝ հաշվի առնելով կոնկրետ այդ ստուգատեսի առանձնահատկությունները:
4. Կազմել ստուգատեսի նախագիծ, հրապարակել բլոգում, իրականացնել սովորողների հետ, արյդունքները գնահատել. հաջողություններ, թերություններ, զարգացում:
Հաջողություններ
Ամեն անգամ նորովի ենք անդրադառնում հեղինակներին, ոչ միայն ընթերցում ենք, այլ ընթերցում ենք քայլելով,ճամփորդելով, թանգարաններ այցելելով, այգիներում, ընտանիքներն ընդգրկելով: Օգնում ենք հանրայնացնել, տարածել....:
Թերություններ
Ստուգատեսն ամենամյա է, իսկ դա նշանակում է, որ սովորողը արագ ձանձրանում է, հոգնում է, պետք է անընդհատ նոր ձև մշակել, նոր մոտեցում ցուցաբերել: Ափսոս, որ նախագծի շրջանակներում քիչ եմ կազմակերպել քայլք-ընթերցումներ:
Զարգացում
Ստուգատեսի զարգացումը տեսնում եմ տարածման մեջ, կրթական փոխանակումների իրականացման մեջ:
Նախատեսում եմ հաջորդ տարի ստուգատեսին ուղղված ճամփորդությունները լինեն ավելի կոնկրետ:
Комментариев нет:
Отправить комментарий