ծրագիր
Հայ գրականություն, 12
դասարան
Հայ
գրկանություն առարկային 12 –րդ դասարանում տրվում է շաբաթական
3 ժամ /տարեկան 102 ժամ/:
Առարկայի նպատակներն են
·
Ստեղծագործության
գաղափարի և թեմայի ընկալում
·
Վերլուծելու,
կարծիք արտահայտելու կարողությունների զարգացում
·
Գրական
տարբեր ուղղությունների իմացություն
·
Քննադատական-վերլուծական-ստեղծագործական-տրամաբանական
մտածողության զարգացում
·
Բառապաշարի
հարստացում
·
Տեքստի
վրա աշխատելու՝ փոխադրելու, համառոտելու, ընդարձակելու, համեմատելու, բանավիճելու կարողությունների
զարգացում
·
Հայ գրողների
կյանքի և ստեղծագործույան ուսումնասիրում, գնահատում և արժևորում:
Ուսումնական
միջավայրը
Հարմարավետ
կաբինետ՝ համակարգչով, պրոյեկտորով և անհրաժեշտ գրականությամբ:
Սովորողների
անձնակա բլոգները և սոցիալական ցանցերը:
Mskh.am
կայքը:
Գեղարվեստի
ավագ դպրոցի կայքը
<<Տիգրան
Հայրապետյան>> գրադարանի կայքը և այլ ուսումնական կայքեր:
Սովորողները
դասի ընթացքում և տանը օգտվում են էլեկտրոնային ուսումնական ռեսուրսներից: Գեղարվեստի
ավագ դպրոցի ենթակայքում և բլոգներում տեղադրում
են իրենց պատրաստած նյութերը, տեսաֆիլմերը, աուդիոնյութերը:
Անհրաժեշտ ուսումնական գործիքներ
Համացանցին
միացված համակարգիչ՝ անհաժեշտ ուսումնական ծրագրերով՝ Movie Maker, Vegas Pro, Wondershare Photo Storiny Platinum և այլն:
Թվային
ֆոտոխցիկ և ձայնագրիչ
Գրական
և տեսական գրականություն:
Ուսումնական գործունեության ձևեր
·
Հետազոտական
ուսումնական աշխատանքներ
·
Համագործակցային
/խմբային աշխատանք/
·
Ֆիլմերի,
հոդվածների, կայքի նյութերի, գեղարվեստական գրքերի ընթերցում և քննարկում
·
Կայքի
համար նյութերի պատրաստում, բլոգի սպասարկում
·
Հարցազրույցներ
·
Թարգմանություններ
·
Տեղեկատվության
որոնում համացանից, գրքերից, բառարաններից, հանրագիտարաններից
·
Որոնողական
աշխատանք նախագծերի թեմաներով և որոնողական աշխատանքի վերջնական արդյունքի ներկայացում
·
Մասնակցություն
կրթահամալիրի ուսումնական տոնացույցով նախատեսված տոներին և միջոցառումներին, լուսաբանում
·
Գեղարվեստական
արձակ և չափածո երկերի ընթերցում
·
Վերլուծում
·
Մեկնաբանում
·
Համեմատում
·
Բնութագիր,
նկարագիր
·
Փոխադրություններ,
շարադրություններ
·
Բանավեճերի
կազմակերպում:
Աշխատանքները կատրվում են խմբով կամ անհատկան:
Առարկայի բովանդակությունը
Կոստան
Զարյան
Շահան
Շահնուր
Գուրգեն
Մահարի
Նաիրի
Զարյան
Հովհաննես
Շիրազ
Համո
Սահյան
Հրանտ
Մաթևոսյան
Ընդհանուր
կրկնություն, որն ընդգրկում է գրականության բոլոր ժամանակաշրջանները: Կրկնությունն
անհրաժեշտ է պետական ավարտական քննությանը նախապատրաստվելու համար:
Ուսուցումը կատարվում է նախագծերով: Սովորողները դասի են գալիս անհատական նոթբուք-նեթբուքով:
Գնահատումը
Գնահատումը
կատարվում է 1 ամսվա կտրվածքով:
Գրավոր
աշխատանք
Կայքի
նյութ /շարադրություն, վերլուծություն, քննարկում, կարծիք/ 2 միավոր
7-8 նյութ՝ 2 միավոր
5-6 նյութ՝ 1,5 միավոր
3-4նյութ՝1 միավոր
1-2 նյութ՝ 0,5 միավոր
Բանավոր հարցում
Դասարանում կատարված աշխատանքը/պատմել, քննարկել, վերլուծել/ 2 միավոր/
Բլոգի վարում՝- 1 միավոր
Թարգմանություններ 2 միավոր
Ամսվա ընթացքում
յուրաքանչյուր սովորող պետք է կատարի 2 թարգմանաություն:
Մասնակցություն
նախագծի աշխատանքներին՝ 2 միավոր:
Արդյունքում ունենում ենք 9 միավոր:
Կիսամյակային գնահատման ժամանակ գումարվում է նաև սովորողի մասնակցությունը մեդիաօլիմպիադաներին, դիջիտեքին, ուսումնական օրացույցով նշված տոներին /1 միավոր/:
Կիսամյակի վերջում հաշվում ենք թվաբանական միջինը:
Комментариев нет:
Отправить комментарий