Անցած գիշեր տարօրինակ երազ տեսա: Երազումս երեխաները կռվում
էին և նրանցից մեկը շրջվեց իմ կողմը և ասաց այս խոսքերը. <<Շուտով ես քո նկարը կփակեմ>>:
Երեկ երեկոյան ես
հեռուստացույցով պլաստիկ վիրաբուժության մասին հաղորդում էի նայում: Երևի դրա պատճառով
էր այդ սարսափը: Այնտեղ հենց բացատրում էին, թե ինչպես են փակում դեմքը: Մայրիկն ուղղակի
սոսնձվել էր էկրանին: Ընդհանրապես, երբ հեռուստացույցով արյուն են ցույց տալիս, ծնողնրես
ինձ ասում են, որ գնամ քնելու, բայց այս անգամ նրանք այնքան էին տարվել տեսարանով,
որ մոռացել էին այդ մասին:
Մայրիկն ասաց, որ ինքը ևս կցանկանար գնալ վիրաբույժի մոտ
և դեմքը ձևափոխեր: Նա ասաց, որ պետք չէ երկար սպասել, ինչքան երիտասարդ ես,
արդյունքն այնքան ավելի լավը կլինի:
Հայրիկն առարկեց, վիրահատությունը չափազանց թանկ է, բայց
մայրիկն ասաց, որ գեղեցկությունը գին չունի, հատկապես եթե դա պրոֆեսիոնալ ներդրում
է: Հայրիկն ասաց, որ իր արտաքինը նույնպես
պրոֆեսիոնալ ներդրում է, բայց ինքը նախընտրում է իր տեսքը պահպանել սպորտի միջոցով:
Հայրիկը հանդիմանում էր մայրիկին, որ նա իրեն չի հետևում
և չափազանց շատ գումար է ծախսում: Հետո նա ուզում էր նրան համբուրել, բայց մայրիկը
նրան հրեց և ասաց, որ նա այլևս իրեն չի նայում, այլապես կտեսները իր կնճիռները և անձամբ
կառաջարկեր դրանք հեռացնել: Մայրիկն ասաց, որ կինը երբեք էլ իդեալական չէ և որոշակի
տարիքից ինքն է պատասխանատու սեփական դեմքի
համար:
Մի՞թե դա ճիշտ է: Նշանակում է գեղեցկությունը մեկ անգամ և
ընդմիշտ չի տրվում:
Նրանք վիճեցին: Մայրիկը հանդիամանում էր հայրիկին, որ նա
երիտասարդ հավիկի մոտ է գնում: Ես, ճիշտ է, երբեք տանը ոչ մի թռչուն չեմ տեսել: Հայրիկն
ասաց, որ ինքը հավիկ չունի և հերիք է իրեն կասկածի: Մայրիկն ասաց, որ ամեն դեպքում
կինն իրավունք ունի իր արտաքինի մասին հոգալու, և եթե նա չի ուզում իր վիրահատության
համար վճարել, ինքը կվճարի իրենց ընդհանուր հաշվից:
Հայրիկն ասաց. <<Քո շահերից չի բխում դա անելը>>:
Նրանք արտաբերեցին ավանդական արտահայտությունը <<Միայն ոչ փոքրիկի առաջ>>,
իսկ հետո գնացին իրենց սենյակը: Նրանք շարունակեցին գոռալ, իրերը շպրտեցին գետնին և
պատերին, հետո ամեն ինչ լռեց:
Մեծերի պահվածքի մեջ այնպիսի բաներ կան, որ ինձ տարօրինակ
են թվում: Ես մի փոքր էլ նստեցի հեռուստացույցի առաջ, որպեսզի նայեմ հաղորդումի շարունակությունը:
Հետո իմ սենյակում, ինչպես հաճախ եմ անում, նստեցի հայելու
առաջ և մտքերի մեջ ընկա: Եթե մայրիկին անհրաժեշտ է պլասըիկ վիրահատություն, որ ավելի
գեղեցիկ լինի, նշանակում է ինձ ևս:
Ինչ փոփոխեմ, որ ավելի գեղեցիկ լինեմ: Ես հետազոտեցի դեմքս
և եզրակացրի՝քիթս:
Իմ քիթը չափազանց երկար է: Ձմեռ պապ , եթե դու ին լսում ես,
ահա իմ ցանկությունը՝ պլաստիկ վիրահատություն, որպեսզի քիթս փոքրացնեմ:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:
Комментариев нет:
Отправить комментарий