Մարդկության
գունդը… Ես հասկանում եմ, որ հենց այստեղ են վերադառնում մեր ձվերը, երբ ամեն անգամ գնում են հյուսիս-արևելք: Ես նաև հասկանում
եմ, որ հոգիները, լիցքավորում են միմյանց և
ներդաշնակ են իրար: Այստեղից հայտնի արտահայտությունը, որով Ուելսը անընդհատ գլուխս
տանում է.<< Հերիք է մի հոգու մակարդակը
բարձրանա և կբարձրանա ամբողջ մարդկության մակարդակը>>: Գուցե այստեղ է գտնվում Տեյյար դը Շարդենի հայտնի
նոսֆերան, որտեղ միախառնված է
ամբողջ մարդկության գիտակցությունը:
-Բայց
եթե մենք՝ հրեշտակներս, ոչինչ չանենք, արդյոք նրանք ինքնուրույն կզարգանան,-հանկարծ
հարցնում է Ռաուլը:
-Մենք
հովիվներ ենք, ովքեր հոտին ճիշտ ուղղություն են տալիս: Բայց, իսկապես, հրեշտակների
անցյալում կատարած աշխատանքի շնորհիվ, մարդիկ արդեն ճիշտ ուղղու վրա են:
-Դուրս
է գալիս, այդ դեպքում, նրանց կարելի է թողնել…
Էդմոն
Ուելսը նույնիսկ ուշադրություն չի դարձնում այդ նկատողության վրա:
Ռաուլը
պնդում է:
-Իսկ մեզ՝ հրեշտակներիս համար, որն է լինելու զարգացման հաջորդ փուլը: Աստվածների աշխարհը:
Էդմոն Ուելսը ունքերը վեր է բարձրացնում:
-Ծիծաղում եմ նայելով ձեզ՝ երիտասարդ հրեշտակներին: Դուք ամեն ինչ ուզում եք իմանալ միանգամից: Չեք արողանում մարդկանց հին սովորությունից ազատվել: Բայց ուշադիր նայեք մեր ոլորտներին, և դու կհասկանաք, որտեղ են ավարտվում մահկանացուներին բոլոր սովորությունները, որոնք ձեզ առաջվա պես անհանգստացնում են ու գրգռում: Անընդհատ ձեզ մարդկային հարցեր տալու փոխարեն, ձեզ հրեշտակների պես պահեք:
Այս խոսքերվ և վիճելով՝ մեր ուսուցիչը շրջվում է մեջքով և արագ հեռանում է: Նա գնում է Մայր Թերեզայի մոտ, որպեսզի նրան հրահանգներ տա: Այն ամենից, ինչ լսում եմ, ես հասկանում եմ, որ նրա հաճախորդներից մեկը հանդիսանում է պետության գլխավորը, ում նա անըդհատ առաջարկում է ավելացնել մեծ կարողություններ ունեցողների հարկերը: Էդմոն Ուելսը նշում է, որ հարուստներին ճնշելը աղքատներին երջանիկ չի դարձնի:
Ես մոտենում եմ, որ ավելի լավ լսեմ նրանց:
-Սիրելի՛ Մայր Թերեզա, երբեմն դուք չափազանց հասարակ եք մտածում: Ինչպես ասում էր իմ ծանոթներից մեկը.<< Հերիք չէ միայն հաջողության հասնելը, անհրաժեշտ է հաճույք ստանալ ուրիշների անհաջողություններից>>:
Նա կատակում էր, բայց դուք իսկապես կիսում եք այդ տեսակետը: Դուք համոզված եք, որ մարդկությունը կարող է ավելի հեշտ տանել սեփական աղքատությունը, եթե ամբողջ մարդկությունը ևս սկսի տառապել: Իսկ նպատակը, ընդհակառակը, բոլոր մարդկանց երջանիկ դարձնելու մեջ է:
Մայր
Թերեզան նեղացած աշակերտի դեմք է ընդունում, ով, չնայած ամեն ինչին համոզված է իր ճշմարտության
մեջ:
Ես
կարծում եմ, որ նա, ամբողջ կյանքը աղքատների շրջանում ապրելով, փորձում է վերարտադրել իրեն ծանոթ շրջապատը: Աղքատներին նա
միշտ էլ իմացել է: Հարուստների հետ ամեն ինչ ավելի բարդ է: Սուրբ կինը հիմա ստիպված է հետաքրքրվել բորսայի կուրսով, նորձևության
նորություններով, բարեգործական ճաշերով, մոդայիկ ռեստորաններով, նյարդային դեպրեսիաներով,
աշխարհիկ ալկոհոլիզմով, դավաճանությամբ, թալասաթերոպիայով, և ընդհանրապես հարուստների
բոլոր խնդիրներով:
Մայր
Թերեզան լսում է Էդմոն Ուելսի ցուցումները, մռայլվում է և հայտարարում .
-Երևի
ես պետք է նախագահին հրեմ նրան, որ ընկերություն կազմակերպի, որը կզբաղվի աղքատ թաղամասերի
ծնելիության կանոնակարգմամբ: Երեխաներ մի՛ ունեցեք, քանի որ չեք կարող հոգ տանել նրանց
մասին, թե չէ նրանք կդառնան հանցագործներ և թմրամոլներ: Դուք այդ ի նկատի ունեիք:
-Շարունակեք
նույն հոգով,-հոգոց է հանում Էդմոն Ուելսը,- սա արդեն լավ է:
-Իմ կարծիքով, մեր ուսուցիչը համենայն դեպս շատ հանդուրժող է: Իր տեսակով հանդերձ, նա հարգում է… հրեշտակների
ազատ ընտրությունը:
Ռաուլը
ձգվում է դեպի հորիզոնը և թռչում է: Ես հետևում եմ նրան:
-Էդմոն
Ուելսը գիտի, թե ովքեր են <<յոթերը>>: Նա գիտի ինչ է գտնվում մեզնից վեր:
-Նա մեզ ոչինչ չի ասի, դու արդեն տեսել ես նրա ռեակցիան,-ասում
եմ ես:
-Նա
կլռի, բայց կա նրա գիրքը:
-Ի՞նչ գիրք:
Նրա
<<Բացարձակ և հարաբերական գիտելիքների հանրագիտարանը>>: Նա այդ գիրքը գրել
սկսել դեռ մահականցու ժամանակ և շարունակում է իր երկնային կյանքում: Դու հիանալի գիտես,
նա անընդհատ հատվածներ է մեջբերում դրանից:
Նա
դրանում է հավաքել իր բոլոր գիտելիքները, այն ամենը, ինչ նա բացահայտել է և այն ամենը,
ինչ նրան հետաքրքրում է տիեզերքում: Առաջին երեք հատորները նա գրել է Երկրի վրա, որտեղ
մահկանացուները կարող են դրանք կարդալ: Բայց չորրորդը նա գրում է այստեղ:
-Դու
ինչ ի նկատի ունես:
Իմ
ընկերը օղակ է անում, հետո վերադառնում է և սկսում է ճախրել իմ կողքին:
-Ուելսն
այնքան է ուզում տարածել իր գիտությունը, որ նա հաստատ միջոց է գտել չորրորդ հատորը
մատերիականացնելու:
Նա
այլևս չունի ոչ մատիտ, ո՛չ գրիչ, ո՛չ գրամեքենա, ո՛չ էլ համակարգիչ: Նա կարող է հավաքել
բոլոր տեղեկությունները, ինչ ուզի, բայց դրանք անպտուղ կմնան:
Ռաուլի
այս փաստարկները համոզիչ չեն:
-Դու
մի՞թե կարծում, որ նա այնքան խենթ է, որ կարող
Դրախտի մեծագույն գաղտնիքները գրել Երկրում
թաքցրած ինչ-որ ձեռագրում:
Ռաուլն
անվրդով է:
-Իսկ
հիշում ես Հանրագիտարանի այն հատվածը, որ վերնագրված է <<Գաղտնիքների ավարտը>>:
Այնտեղ պարզ ասվում է. <<Այսուհետև բոլոր գաղտնիքները կներկայացվեն լայն հասարակությանը:
Քանի որ մենք պետք է ընդունենք ակնհայտը, հասկանում են միայն նրանք, ովքեր ցանկանում
են հասկանալ>>:
Մենք
պտտվում ենք Դրախտի վրայով:
-Բոլոր
գաղտնիքները բացի <<յոթերի>> գաղտնիքից: Հնարավոր չէ պատկերացնել, որ Էդմոն
Ուելսը մարդ-մեդիումին կվստահեր Դրախտի գաղտնիքները, որպեսզի նա գրեր դրանք գրքում…
Իմ ընկերը ոգևորված է, կարծես թե նա սպասում էր, որ ես հենց այդ բառը կարտաբերեմ:
-Ո՞վ իմանա:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:
Комментариев нет:
Отправить комментарий