понедельник, 12 августа 2013 г.

Իգոր: 7 տարեկան

Մեզ հաղթելուց հետո  Պյոտրի պահանջները մեծացան: Նրա՝ սուր ծայրով դանակը թույլ է տալիս իր օրենքները տարածել մեզ վրա:
Վերջերս մենք արհեստանոցում սկսեցինք ծխախոտ փաթեթավորել: Դրա համար Պյոտրը համայեց ամեն օր գողանալ մի տուփ և տալ իրեն: Նա այնպիսի առևտուր զարգացրեց, որ հիմա կարող է կաշառել մեր պահակների մեծամասնությանը:
Նա իրեն թիկնապահների ամբողջ ավազակախմբով էր շրջապատել, մեր մեջ սարսափ էր տարածում նաև այն, որ վայելում էր պահակների պաշտշանությունը: Երբ նրանք ինչ-որ բան են ուզում մեզնից ստանալ, ապա դիմում են Պյոտրին, ով գիտի, թե ինչպես մեզ ստիպի իրեն ենթարկվել: Նա ընդդիմացողների կամ պետրովյան հարկի չվճարողների  համար  տանջանքների ամբողջ ընտրանիի էր մտածել: Այդ ընտրանու մեջ էր մտնում ծխախոտներով վառելը, դանակով կտրելը և ուղղակի ծեծելը:
Ինձ զզվացրել էր այս վայրը: Նույնիսկ իմ ընկերնրեը՝ երեք Վ-երը՝ Վասյան, Վանյան և Վոլոդյան, ի վերջո  Պյոտրի իշխանության հետ համակերպվեցին, ով պահանջում էր, որ իրեն <<թագավոր>> անվանեն:

Ես անզոր եմ նրա թիմի և նրա իշխանության դեմ: Հերիք է խփեմ նրանցից մեկին, ինձ վրա են հարձակվում բոլորը:
Պյոտրը Վանյային քավության նոխազ դարձրեց: Ամեն մի պատճառից կամ առանց պատճառի նրան ծեծում են: Մենք փորձեցինք նրան պաշտպանել, և այդ ժամանակ ծեծեցին մեզ, իսկ պահակաները դրա վրա աչք փակեցին:
Վասյան այսպես արձագանքեց: <<Պետք է գանալ այս սատանայական մանկատնից>>,-ասաց նա: Փախուստի համար մենք որոշեցինք գետնանցում փորել: Մեր սենյակը հեռու չէ դրսի պատից: Եթե բախտներս բերի, մենք չորսս կթռչենք այլ աշխարհ, որտեղ չկա ո՛չ Պյոտրը, ո՛չ նրա ավազակախումբը, ո՛չ էլ մեր պահակները:
Առավոտյան ինձ կանչեցին տնօրենի մոտ: Ես այնտեղ գնացի չուզելով և նրան գտա զինվորական հագուստով հսկա տղամարդու հետ : Հաշվի առնելով համազգեստի վրայի մեդալները, նա կարևոր մարդ էր:
Տնօրենը ասաց տխուր ձայնով.
-Իգոր, ես ցավում եմ:
-Ես ոչինչ չեմ արել, դա ես չեմ,- ասացի ես ավտոմատ կերոպով՝ մտածելով, թե նրանք գտել են գետնանցումը:
Տնօրենը իրեն չլսելու տվեց:
-Իգոր, ես ցավում եմ, որ դու պետք է մեր հաստատությունը լքես, որը քեզ համար, ես դա գիտեմ, հարազատ ընտանիք էր դարձել: Քո առաջ կյանքի նոր փուլ է բացվում…
-Բա՞նտ:
-Դե ոչ,-բացականչեց նա,-քեզ որդեգրում են:
Սիրտս սկսեց դանդաղ բաբախել: Տնօրենը հստակեցնում է:
-Այստեղ ներկա եղող պարոն Աֆանասևը ցանկացավ տեսնել քեզ, որպեսզի որդեգրի: Իհարկե, քո կարծիքն էլ հաշվի կառնվի:
-Որդեգրել ինձ:
Ես նայում եմ այդ մարդուն: Նա ինձ բարի ժպտում է: Նա հաճելի տեսք ունի: Նա ունի փափուկ կապույտ աչքեր: Եվ այդ բոլոր մեդալները… համազգեստով և բազմաթիվ մեդալներով տղամարդը ինձ վրա տպավորություն է գործում:
Ես մոտենում եմ նրան: Նրանից հաճելի հոտ է գալիս: Երևի նրա կինը չի կարողանում երեխաներ ունենալ, դրա համար նրանք ցանկանում են ինձ որդեգրել: Իմ ապագա հայրը մատներով շոյում է դունչս:
-Այ կտեսնես, մեզ մոտ քեզ դուր կգա: Իմ կինը հիանալի տորթեր է թխում, հատկապես շոկոլադե:
-Տորթեր: Իմ բերանը լցվում է թքով: Այստեղ դրանք տալիս են միայն նախագահի ծննդյան օրը, և բացի այդ այն պատրաստում են խոզի սալից և շաքարավազից, այնպես որ դրանց համաը բավականին տհաճ է: Այս հիանալի մարդկանց մոտ ես այն կուտեմ ամեն օր, և բացի այդ շոկոլադով: Ուխ, շոկոլադ…Ես արդեն պատկերացնում եմ իմ ապագա հորը: Ժպտերես շիկահեր՝ բարի գեր ձեռքերով:
-Ես կարծում էի շատ մեծ եմ , որպեսզի ինձ որդեգերն:
-Պարոն Աֆանասևը՝ ՎՎՍ-ի փոխգնդապետ է: Նա բացառության իրավունք ունի: Նա փոքրիկ չուզեց, այլ արդեն մեծ երեխայի՝ ամուր առողջությամբ:
Սենյակում ոչ ոք չի ուզում հավատալ իմ պատմությանը: Վլադիմիրը կտրուկ ասում է.
-Ցավալի ճշմարտությունն այն է, որ նրանք մեզ հանում են այս բանտից ավելի վատ տեղ գցելու համար:
-Այո՛,- գլխով է անում Վանյան,- բացի այդ նրանք են խոստովանել, որ քեզ ընտրել են միայն քո առողջության համար:
Վլադիմիրը ավելացնում է.
-ՎՎՍ-ի փոխգնդապետ…Այնտեղ ձեռք են տալիս բոլոր նորեկներին: Դա բոլորը գիտեն:
Ես սկսում եմ անհանգստանալ:
-Վասյա, իսկ դու ի՞նչ ես մտածում:
Վասիլին ուսերն է վեր գցում և առաջարկում է կարտ խաղալ: Առաջին խաղը ես տարվում եմ: Վասյան վերցնում է իմ խաղադրույքը և ասում է իմաստունի տեսքով:
-Իմ կարծիքով քեզ համար ավելի լավ է մնալ այստեղ և մեզ հետ գետնանցում փորել:
Սկզբում նրա անտարբերությունը ինձ զինաթափեց, որովհետև Վասյան միշտ ինձ լավ խորհուրդներ է տալիս, բայց այս անգամ ես գտնում եմ, որ նա այդպես է ասում , քանի որ էգոիստ է:
Դուք բոլորդ նախանձում եք, քանի որ ես մայր ու հայր կունենամ, իսկ դուք կմնաք այստեղ բանտարկված:
Իմ մոտ կանգնելու և հեռանալու ցանկություն առաջացավ, բայց ես շարունակում եմ խաղալ: Վլադիմիրը հաղթում է քսան ծխախոտ, և հետո ինձ չնայելով ասում է.
-Դու մեզ պետք ես գետնանցում փորելու համար:
Ես պայթում եմ:
-Գետնանցում, գետնանցում, մենք երբեք այն չենք փորի: Դուք մի տարի այստեղ կլինե՞ք:
Շուտով ես այլևս որբ չեմ լինի: Շուտով ես իսկական ընտանիք կունենամ: Իմ ընկերներն արդեն անցյալում են: Մեր բաժանումը ցավալի կլինի, բայց ինչքան շուտ ես կտրեմ բոլոր կապերը երեք Վ-երի հետ, այնքան լավ ինձ համար:

Հիմա, երբ ես իսկական հայրիկ ունեմ, ես միայն մի բան եմ ուզում, դուրս գալ այստեղից:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:

Комментариев нет:

Отправить комментарий