նախագիծ
Զահրատ
/Արևմտահայերենի օրեր/
Նախագծի տևողությունը ՝ դեկտեմբերի 14-18:
Նախագիծը նախատեսված է 5-6-րդ դասարանների համար:
Նախագծի նպատակն է ճանաչել սփյուռքահայ գրականության կարկառուն ներկայացուցիչներին և ուսումնասիրել նրանց ստեղծագործությունները:
Սովորողի մոտ զարգացնել վերլուծական-ստեղծագործական մտածողություն:
Ֆիլմերի և մեդիափաթեթների պատրաստում:
Առաջադրանքի տեսակները
Հետազոտական աշխատանք
Ընթերցանություն
Խմբային աշխատանք
Տեղեկատվության որոնում համացանցից, հանրագիտարաններից, գրքերից:
Որոնողական աշխատանք նախագծի թեմայով և աշխատանքի վերջնական արդյունքի ներկայացում:
Տեսանյութերի պատրաստում ըստ նախագծի թեմայի:
Առաջադրանքներ
1.Կիկոյի կերպարը Զահրատի ստեղծագործություններում: Գտնել Կիկոյի մասին գրված բանաստեղծությունները, պատրաստել տեսանյութեր: /Որոնողական աշխատանք/:
Սովորողները բաժանվում են խմբերի: Յուրաքանչյուր խումբ կատարում է որոնողական աշխատանք: Որոշակի քանակությամբ նյութեր հավաքելուց հետո խմբերը, իրար հետ համաձայնեցնելով, ընտրում են, թե մասնավորապես որ բանաստեղծության տեսանյութը պատրաստելով են զբաղվելու: Ուսուցչի կողմից նշված ժամկետում խմբերը ներկայացնում են իրենց կատարած աշխատանքը:
Տեսանյութում անպայման
պետք է անդրադառնան Կիկոյի կերպարին:
2.Կիկո: Պատրաստել փոքրիկ բեմադրություն կամ մեդիաներկայացում՝ հիմնվելով Կիկոյին վերաբերող բանաստեղծությունների վրա:/Ստեղծագործական աշխատանք/
Հիմնվելով Կիկոյին
վերաբերող բանաստեղծություններին՝ սովորողներն ուսուցչի օգնությամբ ստեղծում են որոշակի
սյուժե, մտածում են, թե ինչպսին կարող են լինել բեմական հագուստները, պատրաստում են
դրանք: Աշխատանքի վերջնական արդյունքը բեմադրությունն է:
3.Կարդալ<<Մայմուն>> բանստեղծությունը: Ընթերցանություն, քննարկում, բառերի ուսումնասիրություն:
Աշխատանքները կատարվում են խմբով և անհատական:
Կատարված աշխատանքները հրապարակվում են կայքում, ենթակայքերում,
սովորողների բլոգներում:
Աշխատանքի արդյունքում սովորողների միջոցով կստեղծվի Զահրատի բանաստեղծություններ տեսանյութերի մեդիափաթեթ:
Սովորողների մոտ կզարգանան
վերլուժական-ստեղծագործական հմտությունները:
Տաթևիկ Աբրահամյան
Комментариев нет:
Отправить комментарий