Սուրբ ծնունդին ես
նվեր ստացա իմ տիեզերական սարքը: Ես այն գտա եղևնու տակ դրված տուփի մեջ: Այնքան ուրախ
էի:
Ես համբուրեցի ծնողներիս,
և մենք կերանք եփված տարբեր բաներ, որպեսզի
<<տոենք>>, Սագի լյարդ, խեցգետին,
ապխտած սաղմոն, հնդկահավ, սուրբծննդյան տորթ:
Չեմ հասկանում ինչն
է նրանց դուր գալիս այս տոնական ուտեստներում: Իմ մեծ քույրը՝ Սյուզանը, ասում է որ
սագի լյարդից պաշտետը սագից են պատրաստում, որին բռնի կերպով լցոնում են այնքան ժամանակ,
մինչև որ նրա լյարդը դառնում մեծ չափերի: Մատիլդան պնդում է, որ ծովախեցգետիններին ողջ գցում են տաք ջրի մեջ, իսկ մայրին ասում է,
որ մենք ստուգենք հո ողջ չեն խեցգետինները նրանց վրա լիմոնի հյութ կաթեցնելով: Եթե նրանք շարժվում
ենք, ապա կարելի է ուտել:
Ըննթրիքից հետո մենք
խնդուկներ ենք պատմում: Հայրիկը մի հատ շատ
ծիծաղելին պատմեց:
Մի մարդ ընկավ բեռնատարի
տակ: Նոր էր նա վեր կացել, երբ նրան հարվածեց մոտոցիկլետը: Նա վեր կացավ և նրան խփեց
ձին: Դեռ չէր հասցրել կանգնել, երբ խփեց ինքնաթիռը: Այդ պահին մեկը գոռաց.<<Կանգնեցրեք
կարուսելը, մարդը վիրավոր է>>:
Ես միանգամից չհասկացա,
իսկ երբ հասկացա, ուղիղ մեկ ժամ ծիծաղեցի: Այն կատակները, որոնք ես միանգամից չեմ հասկանում,
հետո շատ ծիծաղելի են դառնում:
Խնդուկները կարճ հեքիաթների
պես են: Լավ խնդուկի համար դեկորացիաներ, կերպարներ, ճգնաժամային վիճակներ կամ լարված
սպասումներ են պետք, և այս ամենը պետք է շատ
արագ նկարել, առանց ավելորդ բառերի: Անհրաժեշտ է նաև զարմանալի վերջաբան, և այն հորինելն
այդքան էլ հեշտ չէ: Պետք է սովորել խնդուկներ հորինել, ինձ թվում է, որ սա հիանալի
մարզանք է:
Խնդուկները լավ են
նրա համար, որ դրանք կարելի է միանգամից ստուգել: Պատմում ես և նույն վայրկյանին տեսնում
ես ծիծաղում են մարդիկ, թե ոչ: Խաբելն անհնար է: Եթե մարդիկ չեն հասկանում կամ դա ծիծաղելի
չեն համարում, նրանք չեն ծիծաղում: Ես փորձել եմ:
-Գիտեք, թե ինչպես
են հավաքում պապայան:
Բոլորն ասացին, թե
չգիտեն:
-Կուկու՝ հյուսքով:
Բոլորը քմծիծաղ տվեցին,
ոչ ոք չծիծաղեց: Ձախողում:
-Ինչ լավն է նա,-ասաց
մայրիկը շոյելով մազերս:
Ես վազեցի զուգարան
և փականով փակեցի դուռը: Դա իմ վրեժն էր: Ես արգելեցի բոլորին մտնել: Ինձ երկար համոզեցին,
իսկ հետո հորեղբայրը շարունակեց ջարդել դուռը:
-Դե ոչ,-ասաց հայրիկը:
Ես հաղթեցի: Զուգարանը,իսկապես, անառաիկ թաքստոց
է:
Մյուս օրերին ես շատ
ուրախ էի, որ խաղում էի տիեզերական սարքով: Որպեսզի նա Երկիր վայրէջք կատարի, ես զուգարանի թղթից, սոսնձից և պլաստիրինե շշերից ուրիշ աշխարհ պատրաստեցի և հինգ փոքրիկ մարդուկների: Իմ մոլորակը կարմիր գույն ունի՝ կարմիր երկնքով և կարմիր ջրով: Ես ամեն ինչ ներկեցի
մայրիկի՝ եղունգների համար նախատեսված ներկով, բայց նա դեռ դա չի նկատել:
Հետո ես փորձեցի նկարագրել
իմ հերոսների արկածները: Դա պատմություն է չորս աստղագնացների մասին, ովքեր իջնում
են կարմիր մոլորակի վրա, որտեղ ապրում են շատ ուժեղ ռազմիկները, ովքեր ոչնչից չեն վախենում: Աստղագնացներն ընկերացան նրանց հետ և սովորեցին նրանց պատվի վարքականոնը և մարտարվեստը,
որոնք չափազանց տարբերվում են Երկրում գոյություն ունեցող կանոններից:
Մոնա Լիզան ճզմեց աստղագնացներից
մեկին: Այդպես ես որոշեցի իմ պատմությանը ավելացնել հսկա Անգոր հրեշին, ումից պետք
է փախչել ոտքերում ինչքան ուժ ունես: Հիմա ես ուզում եմ գտնել մեկին, ում համար կկարդամ
իմ պատմությունը: Եթե այն միայն ինձ համար է, ապա ինչի՞ համար գրել:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:
Комментариев нет:
Отправить комментарий