Էդմոն Ուելսը մեզ տանում
է հյուսիս- արևելքում գտնվող լեռների մոտ: Նա ցույց է տալիս նեղ անցումը և մենք մղվում
ենք դեպի գետնանցումների լաբիրինթոսները: Վերջապես մենք հասնում ենք մոտավորապես
հիսուն հազար մետր բարձրություն ունեցող, չորս ոլորտներով լուսավորված հսկայական այրի:
Հրեշտակ-ուսուցիչները
թռչում են դրա շուրջ, կարծես մեղուներ լինեն,
որ պտտվում են փայլող կախված ձմերուկների շուրջ:
-Այս վայրը միայն հրեշտակ-ուսուցիչների
համար է,-ասում է մեր ուսուցիչը: -Բայց հաշվի առնելով ձեր ցանկությունը տեսնելու այն,
ինչ ուրիշ հրեշտակները չեն տեսել և նույնիսկ չեն էլ ձգտում տեսնել , ես ուզում եմ մի
քիչ բավարարել ձեր հետաքրքրասիրությունը:
Մենք մոտենում ենք:
-Բոլոր գնդակները միևնույն
չափի են, բայց նրանց բաղադրությունը տարբեր է:
Առաջինում գտնվում
է ջրային աշխարհի հոգին:
Երկրորդում՝ բուսականության:
Երրորդում՝ կենդանիների
աշխարհի:
Չորրորդում մարդկանց
աշարհի հոգին է:
Ես մոտենում եմ առաջին
ոլորտին: Նրա մեջ առկայծում է լուսավոր միջուկը: Մի՞թե դա Երկրի հոգին է, հայտնի Գայան
, Alma mater, որի մասին
խոսել են հները:
-Նշանակում է, Երկիրը
հոգի ո՞ւնի:
-Այո՛, բոլորն էլ ապրում
են, իսկ այն ամենը, ինչ ապրում է, հոգի ունի,-պատասխանում է Էդմոն Ուելսը:
Եվ անշգուշորեն ավելացնում
է.
-Իսկ ինչը հոգի ունի,
ձգտում է զարգանալ:
Ցնցող է, ես հմայվում
եմ գնդով:
-Բոլորն էլ ապրում
են, ճիշտ է, նույնիսկ քարերը:
-Նույնիսկ սարերը,
աղբյուրները, սալաքարերը: Բայց նրանց հոգին գտնվում է ցածր մակարդակում: Որպեսզի այն
չափես, բավական է նայես միջուկի առկայծումին և կարող ես բնազդաբար որոշել հոգու վիճակը:
-Այդպիսով, -ասում
եմ ես՝ սովորելով այդ ամենը,-ջուրը, լինելով առաջին մակարդակում, պետք է հարյուր կետեր
ունենա, բույսերը՝ երկու հարյուր, կենդանիները՝ երեք հարյուր, իսկ մարդը՝ չորս հարյուր…
-Հենց այդպես:
Ես նայում եմ Երկրի
հոգուն, բայց նա ուղիղ հարյուր կետ չունի, այլ մի փոքր ավել… հարյուր վաթսուներեք:
Երկրորդ գունդը՝ անտառների, դաշտերի և ծաղիկների հոգին, նույնպես ունի ոչ թե երկու
հարյուր, այլ երկու հարյուր երեսունվեց կետեր: Կենդանիների ոլորտն ունի երեք հարյուր
երկու կետեր: Ինչ վերաբերում է մարդկությանը, ապա նա ունի ընդամենը երեք հարյուր երեք
կետեր:
-Ինչպես,-զարմանում
եմ ես,- մարդկությունը չունի չորս հարյուր կետեր:
Էդմոն Ուելսը հաստատելով
գլխով է անում:
-Ինչպես ես արդեն ասել
եմ, դրանում է մեր աշխատանքի ամբողջ իմաստը: Օգնել մարդկանց դառնալ իսկական մարդիկ՝ իրական
չորրորդ: Դե, ինչպես դու տեսնում ես, մարդիկ իրենց տրված տեղը չեն զբաղեցնում: Նրանք
նույնիսկ կենդանիների՝ երրորդ մակարդակի և հինգերորդ՝ իմաստունների միջև եղող կեսճանապարհին
էլ չեն: Բացակայող օղակը այդ նրանք են:
Ծիծաղս գալիս է Նիցշեի
գերմարդուն վերաբերող խոսքերից: Մինչև գերմարդ
դառնալը, թող նրանք դառնան ուղղակի մարդիկ:
Ես հակվում եմ մարդկության գունդի վրա և ուշադիր նայում եմ վեց միլիարդ փոքրիկ փուչիկներին՝
իրենց պսպղացող միջուկներով:
Ռաուլ Ռազորբակը լռում
է , բայց ես գլխի եմ ընկնում, որ նա բոլոր մարդկային հոգիների տեսքի տպավորության տակ
է գտնվում:
Էդմոն Ուելսը հակվում
է ոլորտների կողմը:
-Ահա մեր բոլոր հաճախորդները: Այստեղ է հիմնական խաղը: Իմ կարծիքով, եթե մարդկությունը
իր առաջ ինքնաոչնչացման նպատակ չդնի, ապա մի քանի դար հետո մահկանացուները կդառնան
իրական մարդիկ, իրական չորրորդներ: Բայց մենք՝ հրեշատկներս, պետք է հսկայական աշխատանք
կատարենք, որպեսզի բարձրացնենք նրանց այդ մակարդակին:
Ուելսը մեր գիտակցության
մեջ նկարում է կորություն: Նա լավատես է: Մարդկությունը զարգանում է ավելի ու ավելի
արագ: Ժամանակակից տրանսպորտի միջոցների և ճանապարհորդությունների քանակի աճի, գլոբալ
կապերի, մշակույթի մոլորակային մասշտաբով տարածման, զանգվածային լրատվության մեծաթիվ
և հասանելի միջոցների շնորհիվ իմաստունները/կամ հինգերը/ այսուհետև կարող են արագ տարածել
իրենց ազդեցությունը:
-Նայե՛ք, ինչպես են
մարդիկ ապրել առաջ և ինչպես ապրում հիմա: Առաջ բոլորը վախենում էին վայրի գազաններից:
Այսօր նրանց նայում են կենդանաբանական այգում: Մարդիկ վախենում էին սովից, նրանք պարտավոր
էին զբաղվել ծանր և անշնորհակալ աշխատանքով:
Այսօր այդ խնդիրները կատարում են ռոբոտները և համակարգիչները: Մարդն ավել շատ ազատ
ժամանակ ձեռք բերեց մտածելու համար: Իսկ երբ մարդը մտածում է, նա իրեն հարցեր է տալիս:
Երրորդ հազարամյակի
սկզբում մարդկանց գիտակցությունը բարձրացնելու հնարավորությունները ավելի մեծ են, քան երբեք: Առաջ, օրինակ Հին Հունաստանում,
հաշվի մեջ մտնում էին միայն <<քաղաքացիները>>, որոնք ազատ մարդիկ էին:
Ստրուկները և օտարերկրացիները հաշվի մեջ չէին:
Հետագայում կամաց-կամաց բոլորը ստացան հավասար իրավունքներ:
Բերնար Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:
Комментариев нет:
Отправить комментарий