-Հերիք է հարցեր տաք, Նեմրո:
-Բայց…
-Դուք ինձ նյարդայնացնում եք, Նեմրո: Սովորեք դասը և վերջ:
Մշտապես ամպերի մեջ է լողում, հետո էլ հարցեր է տալիս:
-Իսկ ինձ հետաքրքրում են պատասխանները:
Ծիծաղ դասարանում: Ես կախում եմ գլուխս: Դպրոցում ես դժբախտ
եմ: Ուսուցչուհին մեզ ստիպում է անգիր անել տարբեր բաներ, իսկ իմ հիշողությունը շատ
վատն է: Այս տարի բազմապատկման աղյուսակը սովորելու համար մի ահագին ուժ ծախսեցի: Առաջին
դասարանում դժվարությամբ սովորեցի այբուբենը և կարողացա գրել իմ ազգանունն ու հասցեն:
Չեմ կարողանում բայի խոնարհումները հիշել: Ես նույնիսկ չեմ կարողանում հիշել իմ սեփական տան գաղտնաբառը: Քանի անգամ փողոցում , ցրտին
փորձել եմ հավաքել ճիշտ թվերը:
Մյուս աշակերտների հետ էլ ես դժվար հարաբերությունների մեջ
եմ, քանի որ ես կարմրահեր եմ և ակնոցներ եմ
դնում: Նրանք ինձ ասում են <<ապակիներով գազար>> կամ էլ <<կարմիր
մեխ>>: Ինձ թվում է ես սխալ մոլորակում եմ:
Ինձ լավ եմ զգում Մոնա Լիզայի հետ: Նա միշտ լավ խորհուրդ
է տալիս: Երեկ ես մաթեմատիկայի խնդիրը լուծեցի երեք հնարավոր լուծումներով: Այսպես,
Մոնա Լիզան թաթը դրեց ճիշտ լուծման վրա:
Եթե ես սխալ մոլորակում եմ, գուցե ես կատուների մոլորակից
եմ:
Անցած շաբաթ անցնում էի խաղալիքների խանութի մոտով և մի հիանալի
տիեզերական սարք տեսա՝ փալող լույսերով: Գուցե
այսպիսի սարքով կարելի է ճանապարհորդել տիեզերքում և գտնել իմ մոլորակը: Ես համոզված
եմ , որ իմ մոլորակում գոյություն ունեցող էակների մեծ մասը ունեն կարմիր մազեր, իսկ
թխահերներին և շիկահերներին անվանում են <<կաղամբի ցողուն>> կամ <<կովի
թաթեր>>:
Իմ մոլորակում ոչ ոքի չեն ստիպում անգիր սովորել բանաստեղծություններ,
որովհետև բոլորն էլ գիտեն, որ դա անիմաստ զբաղմունք է: Եվ դրսի դռներին գաղտնաբառ չկա:
Շուտով Սուրբ ծնունդ է: Ես կխնդրեմ Ձմեռ պապին, որ ինձ համար բերի այս տիեզերական սարքը:
Ես այդ մասին պատմեցի Մոնա Լիզային: Նա համաձայնվեց իմ ընտրության
հետ:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:
Комментариев нет:
Отправить комментарий