Ամեն ինչ շատ արագ
կատարվեց:
Ես մայրիկի հետ էի
Բեվերլի Հիլզում գտնվող մանկական թանկ խանութում
և զգեստ էի փորձում, երբ մեզ մոտեցավ ինչ-որ տղամարդ և շոյեց գլուխս: Մայրիկը միշտ
ասում է.<<Թույլ մի՛ տուր, որ քեզ դիպչեն, անծանոթ մարդկանցից կոնֆետներ մի՛
վերցրու, երբեք չգնաս անծանոթ մարդկանց հետ>>: Բայց այս անգամ նա ինձ հետ էր,
և նա այդ պարոնին չհեռացրեց:
-Ես ուզում եմ նրան
լուսանկարել: Ես լուսանկարներ եմ անում մանկական հագուստի հայտնի ամսագրի համար,-ասաց
նա:
Մայրիկը պատասխանեց,
որ ինքն էլ է մոդել, որ նա գիտի այդ աշխատանքը և չի ուզում, որ իր աղջիկն ընկնի այդ
դժոխքի մեջ:
Հետո, չգիտեմ ինչու,
նրանք սկսեցին թվեր ասել: Ամեն անգամ, երբ այդ մարդը թիվ էր ասում, մայրիկն ասում էր ավելի բարձր թիվ:
Դա կարծես խաղ լիներ: Վերջին խոսքը մայրիկինն
էր, և մենք վերադարձանք տուն:
Մի շաբաթ հետո մայրիկն
ինձ տարավ մի վայր, որը շատ լուսավոր էր: Բոլորը սկսեցին պտտվել իմ շուրջը: Ինձ շպարեցին,
սանրեցին և հագցրին: Բոլորն ասում էին, որ ես գեղեցիկ եմ: Բայց ես առանց այդ էլ դա
վաղուց գիտեմ: Մի կին ասաց, որ ես <<ավելին
եմ, քան գեղեցիկ լինելը>>: Հիանալի է:
Ինչ որ է, եթե նրանք
չնկատեցին իմ ամենաթույլ տեղը, իմ չափազանց երկար քիթը, ես այդ մասին նրանց չեմ ասի:
Սկզբում ինձ նստեցրին աթոռի վրա և նկարեցին տարբեր անկյուններից: Պաշտում եմ նկարելու
ձայնը: Դա նման է թռիչքից առաջ արձակված գազանի
մռնչյունին, հետո լուսարձակում, և ամեն ինչ սկսվում է սկզբից:
Հետո ես ձև արեցի իբր
խաղում եմ տիկնիկով ամպերի մեջ: Մայրիկն ինձ էր նայում հպարտությամբ: Պարոնն այնտեղ
էր, և նրանք նորից խաղում էին թվերով, և մայրիկը նորից հաղթեց: Մայրիկն ասաց, որ ես
ինչ-որ հիանալի բան եմ արել և որպես մրցանակ կարող եմ ինչ-որ ցանկություն պահել:
Ես ասեցի, որ ուզում
եմ լինել շատ գեղեցիկ:
-Դու առանց այդ էլ
շատ գեղեցիկ ես,-ասաց մայրիկը:
Ես բռնկվեցի.
-Ո՛չ: Իմ քիթը չափազանց
երկար է: Ինձ պլաստիկ վիրահատություն է պետք:
-Դու կատակում ես,-ծիծաղեց
մայրիկը:
Ես սկսեցի պնդել:
-Դու էլ վիրահատություն
արեցիր: Քո կնճիռները…
Լռություն: Ի վերջո
մայրիկն ասաց.
-Շատ լավ, դու պատմության
մեջ կմտնես որպես ամենափոքր աղջիկը, ով պլաստիկ վիրահատություն է կատարել: Արի՛:
Ես հայտնվեցի բժիշկ
Ամբրոսիո դի Ռինալդիի հիվանդանոցում, ով վիրաբույժ
դարձած նախկին քանդակագործ էր: Նրան անվանում էին <<նշտարի Միքելանջելո>>
: Երևում է, դերասանուհիների մեծամասնությունը
ճանաչում են ստացել հենց նրա շնորհիվ, ոչ թե իրենց մամլո խոսնակների կամ գործակալների:
Վիրաբույժները իրական տաղանդներ բացահայտողներն են: Բայց սըսը, դա գաղտնիք է, հասարակությունն
այդ մասին չգիտի: Ամբրոսիոն այքան տաղանդավոր է, որ կարող վիրահատություն կատարել հաշվի առնելով իմ ապագա
աճը:
Ինձ քնեցրին սեղանի
վրա, իսկ երբ արթնացա, ամբողջ դեմքս վիրակապերի մեջ էր: Ես չէի համբերում տեսնել իմ
նոր քիթը, բայց պետք էր սպասել մի քանի օր , մինչև կարերը լավանային:
Մինչ ես սպասում էի,
թե երբ կանհետանան վիրահատությունից մնացած հետքերը, նստել էի իմ սենյակում: Ես նայում էի իմ սիրելի Ֆիլմը ՝ <<Կլեոպատրան>>Լիզ
Թեյլորի մասնակցությամբ: Լիզ Թեյլորը աշխարհի ամենագեղեցիկ կինն է: Երբ ես մեծանամ,
Լիզ Թեյլորը կդառնամ: Իրական Կլեոպատրան էլ է կարծես թե երկար քիթ ունեցել: Միգուցե դա ամենագեղեցիկ մարդանց
անեծքն է: Բայց ես նրա նկատմամբ առավելություն ունեմ: Կլեոպատրայի ժամանակ դեռ չէին հայտնագործել պլաստիկ վիրահատությունը,
չնայած վիրակապել գիտեին:
Քթի վիրահատություն,
դա դեռ առաջին քայլն է դեպի աստղային հասարակություն:
Հիմա ես ուզում եմ
աստղ դառնալ:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:
Комментариев нет:
Отправить комментарий